Հրատարակութիւն

PDF
Կիրակի, 14 Փետրվար 2021 08:53
Rate this item
(0 votes)

Երէցների միութեան «Գրական շրջանակ»-ի 2021-ի 3-րդ տեսահանդիպումը կայացաւ փետ. 6-ի, երեկ. ժամը 7.00-ին։ Օրւայ ներկայացւելիք դէմքը գրող Ստեփան Ձօրեանն(1889-1967) էր։
Գրողի կենսագրականին ծանօթանալուց յետոյ Ընթերցւեց գրականագէտ Սուրէն Աղաբաբեանի յուշերից մի հատւած նւիրւած Ղարաքիլիսէում (Կիրովական, այժմ Վանաձոր) ծնւած գրողին։ Նաեւ անդրադառնալով գրողի երեք պատմավէպերից "Պապ թագաւոր"-ին, ներկայացւեց վէպի համառօտ բովանդակութիւնը։ Ներկայացւեց նաեւ Զօրեանի "Պապն ու թոռը" պատմւածքի բովանդակութիւնը եւ ընթերցւեց վերջաբանի հատւածը։
Համօ Սահեանի "Հաւատում եմ քեզ" բանաստեղծութեան արտասանութեամբ աւարտւեց օրւայ հեռավար հանդիպումը ։
Հաւատում եմ քեզ, հայոց հանճար,
Քեզ համար դեռ տօներ կը գան,
Նարեկացիներ կը գան աշխարհ,
Սայեաթ Նովաներ կը գան։

Նրանց թռիչքը մենք չունեցանք,
Երեւի հնար էլ չկար...
Բայց մի համարիր մեղք ու յանցանք,
Մի կոչիր թոյլ ու տկար։

Մենք հազար մազէ կամուրջ անցանք,
Տագնապով անցանք եւ ահով...
Եւ մենք ինքներս կամուրջ դարձանք,
Որ անցնես մեր վրայով...

Հաւատում եմ քեզ, հայոց հանճար,
Քեզ համար դեռ տօներ կը գան...
Դեռ Վարուժաններ կը գան աշխարհ,
Սիամանթօներ կը գան։
_Համօ Սահեան_