2020 թւականի մայիս- յունիս ամիսների ընթացքին Հ. Մ. «Արարատ» Կ.-ի Արւեստից միութեան նախաձեռնութեամբ՝ ՀՀ Հենրիկ Իգիթեանի անւան Գեղագիտական Ազգային Կենտրոնի մանկապատանեկան նկարչութեան ամենամեայ Մրցոյթ - Փառատօնին մասնակցութեան նպատակով տեղի ունեցաւ հեռակայ դասընթացներ:
Դասարանները նախատեսւած էին 6-18 տարեկանների համար, որին մասնակցեցին թւով 11 երեխաներ: 10-րդ փառատօնը կրում էր «Հայոց Աշխարհ» խորագիրը, որի հիման վրայ մասնակիցները երեք շաբաթների ընթացքին իրենց սիրելի ուսուցիչ՝ Մեդէա Կարապետեանի ցուցմունքներով պատկերեցին իրենց գունաւոր նկարագրութիւնները:
Մրցոյթ - Փառատօնը զուգադիպելով համաճարակին ու Արցախեան պատերազմին այս տարի տարբեր ընթացք ունեցաւ և ցուցահանդէս տեղի չունեցաւ Երևանի ԳԱԿ-ում, սակայն իրաւարար կազմի միջոցով «Արարատ»-ի 11 մասնակիցների նկարչութիւններից 4-ը գնահատւեցին լաւագոյնների շարանում,այստեղ կը ներկայացնենք անունները իրենց նկարչութեան անւանումով ըստ հետևեալի՝ Լինա Ղադիմեան ՝ «Նռենի և հայ ընտանիք», Մարիա Յակոբեան ՝«Հայ հարսիկ», Դարիօ Սաֆարլու «Գետափ Դիլիջան» և Թալին Ալավերդեան ՝«Արևի ճառագայթներով նուռը»:
Ուրբաթ փետրւարի 26-ին «Արարատ» մարզաւանի տարածքում համաճարակային իրավիճակի բոլոր օրէնքները յարգելով տեղի ունեցաւ գնահատագրերի տւչութիւն, որտեղ ներկայ էին կազմակերպութեան Կենտրոնական Վարչութեան անդամներից, նկարչութեան դասարանների դասատուն, մասնակիցները, ծնողները և Արւեստից միութեան վարչութեան անդամները:
Յաջողութիւն ենք մաղթում բոլորին նորանոր ձեռքբերումների ակնկալիքով: