Հրատարակութիւն

PDF
Չորեքշաբթի, 10 Մարտ 2021 13:02
Rate this item
(0 votes)

Ուրբաթ, փետրւարի 19-ին, Սկաուտական միութեան երկու անդամներից՝ Խմբապետ Գայիանէ Տէր Յովհաննիսեանը եւ Վարիչ Առաջնորդ Վաչէ Թորոսեանը մասնակցեցին Երկրորդ կարգի ուսումնասիրութեան բաժինը իրաւարար կազմի համար ներկայացման եւ պաշտպանութեան քննութեան փուլին:
Արենուշների հատւածի պատասխանատու՝ խմբապետ Գայիանէ Տէր Յովհաննիսեանի ուսումնասիրութիւնը վերաբերում էր առաջին Հանրապետութեան տարիներին խորհրդարանական կանանց դերակատարութեանը եւ աւանդին, իսկ Արիների հատւածի թիւ 3 խմբի պատասխանատու Վարիչ Առաջնորդ Վաչէ Թորոսեանի ուսումնասիրութիւնը Տիգրան Մեծի թեման էր:
Նշենք, որ իրաւարար կազմի մաս էին կազմում՝ ընկ. Անահիտ Աբրահամեանը, ընկեր դկտ. Սերժիկ Մարգարեանը եւ ընկ. Էմիլ Մնացականեանը:
Սկաուտները երկուսն էլ համապարփակ ներկայացրեցին իրենց կատարած ուսումնասիրութեան արդիւնքները:
Իրաւարար կազմը հետեւելով կատարւածին բարձր գնահատեց թեմաների ընտրութիւնը իրականացւած աշխատանքները, այնուհետեւ կատարւեց որոշ դիտարկումներ, շտկումներ եւ առաջարկութիւններ ու յաւելումներ:
Հետաքրքրական է, որ քննութեան ընթացքում ներկաները զուգահեռներ անցկացրեցին ներկայացւած թեմաների եւ աշխարհաքաղաքական վերջին զարգացումների, մասնաւորապէս՝ Արցախեան վերջին պատերազմի իրադարձութիւնների միջեւ, ինչն էլ սկաուտներին ընձեռնեց մտահորիզոնի ընդլայնման նոր առիթ:
Վերջում իրաւարար կազմի անդամները երկու սկաուտներին յայնտեցին իրենց դրական պատասխանը տւեալ բաժնի քննութիւնը յաջողութեամբ անցնելու կապակցութեամբ: