Հրատարակութիւն

PDF
Կիրակի, 09 Մայիս 2021 16:44
Rate this item
(0 votes)

2021 թւականի Գրական Շրջանակի 7-րդ տեսահանդիպումը տեղի ունեցաւ շաբաթ, մայիսի 1-ին, եօթ ընկերների մասնակցութեամբ։
Ընկ. Սեդա Թարվերդեանի առաջարկով երեկոն յատկացւել էր իրանահայ անւանի լուսանկարիչ Նիկոլ Թադէոսի Ֆարիդանիին (1935-2008)։
Նիկոլ Ֆարիդանին ծնւել է Շիրազում, սովորել է Սպահանի, Թեհրանի եւ Քերմանի դպրոցներում։Դպրոցական տարիքից սկսել է լուսանկարել։ Իր կեանքի 2/3-ը անց է կացրել Իրանի տարբեր շրջանների տեսարժան վայրերը, քաղաքներն ու բնութեան հրաշալիքները լուսանկարելով։ Իրենից մնացել են աւելի քան 60,000 լուանկար, 100,000 նեգատիւ։ Նկարել է նաեւ երկրի հայկական վանքերը, եկեղեցիները եւ զանազան կոթողներ, որոնց թիւը հասնում է 10,000-ի։
Երիտասարդ տարիքում աշխատել է որպէս արհեստավարժ լուսանկարիչ նաւթարդիւնաբերական շրջաններում, որի ընթացքում առիթ է ունեցել լուսանկարչական թռիչքներ իրականացնելով, լուսանկարել Իրանի օդային տեսարանները, իսկ1965-ից լիովին նւիրւել է լուսանկարչութեանը։ Հիմնել է իր ուրոյն արւեստանոցը' " Նիկոլի ատելիէ" անւամբ։ Մեծարւել է երկրի արւեստի շրջանակների կողմից, մրցանակներ է շահել արտասահմանեան երկրներից։ Իրանի Մշակոյթի եւ իսլ. առաջնորդութեան (Էռշադ) նախարարութիւնը նրան շնորհել է լուսանկարչական պատւոյ դոկտորական։
Նրա լուսանկարներով լոյս են տեսել ալբոմներ։
Երեկոն աւարտւեց Շիրազի ծննդեան օրւայ առիթով (ապրիլի 27) նրա յայտնի Էքսպրոմտի ու Գ. Էմինի " Զգոյշ խօսիր Հայաստանում" բանաստեղծութեան ընթերցմամբ եւ վերջինիս խօսքերով գրւած երգով։