Հրատարակութիւն

PDF

Հ.Մ.«Արարատ»Կազմակերպութեան 29-րդ Պատգամաւորական ժողովի բացման հանդիսութիւն

Rate this item
(0 votes)

Հ.Մ.«Արարատ»Կազմակերպութեան 29-րդ Պատգամաւորական ժողովի բացման հանդիսութիւն

 

Չորեքշաբթի 16 յունիսի 2021 թ.-ի երեկոյեան ժամի 18:30-ին «Արարատ»մարզաւանում տեղի ունեցաւ 29-րդ Պատգամաւորական ժողովի բացման հանդիսութիւնը:
Ներկայ էին ԹՀ.Թ բարեխնամ առաջնորդ սրբազան հայրը, ազգային իշխանութեան և քոյր միութիւնների ներկայացուցիչները և միութիւններից ու մարմիններից ընտրւած պատգամաւորները:
Հանդիսութեան բացումը կատարւեց Սկաուտական միութեան դրօշակագարդի և թմբկահարների մուտքով ու ծածանւեց դրօշը կազմակերպութեան հիմներգով ապա Կենտրոնական Վարչութեան նախագահ՝ ընկեր Հարմիկ Զովելեանը ներկաներին հրաւիրեց մէկ րոպէ ոտնկայս լռութեամբ յարգելու կազմակերպութիւնից առյաւէտ հեռացած ընկերների յիշատակը, սոյն բաժնի համար պատրաստւած էր համապատասխան տեսաերիզ:
Այնուհետև նախագահը շարունակելով իր խօսքը ողջունեց բոլորին ներկայութեան համար և ամփոփ ներկայացրեց 45-րդ շրջանի զեկոյցը, այնուհետև համահունչ զեկոյցին ցուցադրւեց Արարատի երկամեայ գործունէութիւնից տեսաերիզ:
Ապա ցրւեց Համազգային Հայ Կրթական և Մշակութային միութեան կենտրոնական վարչութեան նախագահ՝ Մկրտիչ Մկրտչեանի տեսաերիզ ուղերձը
Օրւայ հաղորդավար Սիւնէ Ֆարմանեանը ընթերցեց Գերաշնորհ Տ.Գրիգոր Արքեպիսկոպոս Չիֆթճեան Առաջնորդ Ատրպատականի հայոց Թեմի և ժամանակի նախագահ՝ ընկեր Վարուժան Առաքելեանի ուղերձները։
Այնուհետև օրւայ առիթով արտայայտւեց ԻԻԽ Թեհրանի և հիւսիսային Իրանահայութեան պատգամաւոր՝պրն.Արա Շահվերդեանը, Ալիք օրաթերթի գլխաւոր խմբագիր պրն.Դերենիկ Մելիքեանը և աւարտին, իր հայրական խօսքը յղեց Սրբազան հայրը:Կենտրոնական վարչութեան նախագահը նրանց յանձնեց կազմակերպութեան հիմնադրման 75 ամեակի առիթով տպագրւած նամակադրոշմը:
Արտայայտւողները իրենց խօսքերի առանցքում նշեցին, որ ժողովի պատգամաւորներից ակնկալւում է անաչառ քննարկումներ, օբյեկտիւ գնահատումներ, յառաջիկայ գործունէութեան իրատեսական որոշումներ և մի խօսքով մաղթեցին արդիւնաւէտ ժողով:
Ապա տեղի ունեցաւ համեստ ընդունելութիւն:
Անդրանիկ նիստի բացումը կատարւեց նոյն օրը ժամի 21:00-ին Ամառային ընթրիքների շրջափակում յատկացւած վայրում:
Կատարւեց ժամանակաւոր դիւանի ընտրութիւնը, ըստ աւանդութեան ընտրւեցին երիցագոյն ընկերը՝ Համիկ Խալոյեանը և կրտսերագոյն ընկերը՝ Շաղիկ Գէորգեանը, ուր և ստուգւեց պատգամաւորների մանդատները:
Ժողովի շարունակութիւնը տեղի ունեցաւ հինգշաբթի առաւօտեան, օրակարգի կէտերի հիման վրայ, քննարկւեց կազմակերպութեան բարոյական և նիւթական գործունէութիւնը:
Ժողովի որոշման համաձայն երեք հիմնական թեմաներով բոլոր ժողովականներից կազմւեց յանձնախմբեր, որոնց քննարկման արդիւնքը ներկայացւելու է երեք շաբաթից:
Միւս օրը՝ուրբաթ պատգամաւորները ունեցան իրենց նախասիրած յանձնախմբերի հանդիպումները, աշխատանքը աւարտւեց ժամը 19:00-ին:
Ժողովի յաջորդ նիստի զեկոյցը կը տեղեկացւի կայանալուց յետոյ:
Հ.Մ.«Արարատ»Կ.