Հրատարակութիւն

PDF
Կիրակի, 20 Հունիս 2021 22:52
Rate this item
(0 votes)

Բասկետբոլի մրցում նւիրւած մեր սիրելի Արթին Բաղդասարեանի անմոռաց յիշատակին
Թւականիս ուրբաթ յունիսի 18-ի առաւօտեան ժամը 11:30-ին Արարատ Մարզաւանի «Սասունցի Դաւիթ» սրահում Հ.Մ.Ա.Կ.-ի Մարզական միութեան նախաձեռնութեամբ տեղի ունեցաւ բասկետբոլի ընկերական մրցում ի յիշատակ Մարզական միութեան բասկետբոլի պատանեկան խմբի անդամ Արթին Բաղդասարեանի:
Սոյն մրցմանը ներկայ գտնւեց պատգամաւոր՝ԻԻխ պրն.Արա Շահվերդեանը, Հ.Մ.Ա.Կ.-ի կենտրոնական վարչութեան եւ Մարզական միութեան վարչութեան անդամները:
Մրցման հրաւիրւել էին Արթին Բաղդասարեանի ծնողները , բարեկամներն ու Հ. Մ. «Նայիրի» միութեան բասկետբոլի խումբը:
Ներկայ էին նաեւ նրա ընկերները, բասկետբոլի վաստակաշատ մարզիկները խմբի անդամների ծնողներ եւ մի շարք միութենականներ:
Մրցման սկզբում Մարզական միութեան նախագահ՝ ընկեր Հարմիկ Սարգսեանը հրաւիրեց ներկաներին մէկ րոպէ ոտնկայս լռութեամբ յարգելով սիրելի Արթին Բաղդասաեանի յիշատակը:
Բասկետբոլի մրցումը տեղի ունեցաւ յուզիչ մթնոլորտում եւ աւարտւեց շուրջ 1 ժամ տեւողութեամբ:
Մրցման աւարտին յարգարժան պատգամաւորի եւ Կ. Վարչութեան եւ Մարզական միութեան վարչութեան միջոցով յուշանւէր յանձնւեց Արթինի ծնողներին:
Սիրելի Արթին քո յիշատակը եւ բարի դէմքը յաւերժ վառ կը մնայ մեր բոլորի սրտերում:
Քո ժրաջան աշխատանքը կը շարունակեն Մարզական միութեան բասկետբոլի խմբի մարզիկները:
Յարգանք Արթինի յիշատակին.....