Հրատարակութիւն

PDF
Չորեքշաբթի, 11 Օգոստոս 2021 13:19
Rate this item
(0 votes)

2021 թ.-ի մայիսի 8 և 15 -ին Բէյրութի ժամով երեկոյեան 5:00-ին տեղի ունեցաւ ՀամաՀՄԸՄ-ական Մարզական առաջին առցանց համագումարը:
Համագումարի ընթացքին ցուցադրւեց ՀՄԸՄ-ի մարզական մրցումներից և աշխատանքներից տեսաերիզներ, քննարկւեց աշխարհում ներկայ իրավիճակից առաջացած խնդիրները և դրանց ազդեցութիւնը միութենականների կեանքում:
Տեղի ունեցաւ առաջարկների փոխանակում ապագայ ծրագրերի վերաբերեալ:
Նշւած համագումարին մասնակցել էին Հ.Մ.Ա.Կ.-ի Մարզական միութեան վարչութեան ընկերները՝ Հարմիկ Սարգսեանը, Արմէն Սաբահգոլեաբը և Արա Ռոստամլուն:
Նշելի է, որ Մարզական միութեան թւային և աշխատանքային տւեալները հարցաթերթիկների տեսքով նախքան համագումարը յանձնւել էր պատասխանատու կազմին: