Հրատարակութիւն

PDF

Աւարտւեց Հ.Մ.Ա.Կ.- ի 29-րդ Պատգամաւորական ժողովը

Rate this item
(0 votes)

Աւարտւեց Հ.Մ.Ա.Կ.- ի 29-րդ Պատգամաւորական ժողովը, աւարտւեց Կենտրոնական վարչութեան 45-րդ նստաշրջանի գործունէութիւնը։
Բացւեց նոր էջ Կազմակերպութեան կեանքում, որի ընթացքին ու երթին մասնակից են բոլոր միութենականները, ինչու չէ նաև համայնքը:
Երէցների,սկաուտների, արւեստասէրների ու մարզիկների համատեղ աշխատանքով պիտի քայլել ու շարունակել 77-ամեայ Արարատի կանաչ ճանապարհը մինչև սպասւած ապագայի կերտումը:
Կոռոնահամավարակով պայմանաւորւած իրավիճակը, համաշխարհային տնտեսական ճգնաժամը, կազմակերպութեանը դէմ հանդիման է կանգնեցրել դժւար պահերի առջև:
Կազմակերպութեան հերթական բարդրութիւնները , որոնք յաղթահարւել են նոյն կազմակերպութեան օրւայ ղեկավարութեան խելամտութեամբ ու ի գործ դրւած հնարքներով և ինչու չէ անդամների անվերապահ աշխատանքներով, ծառայել ու ծառայելու է մի նպատակի համար այն է՝ հայապահպանումն ու հայակերտումն ու նոր սերունդի հայեցի դաստիարակութիւնը յանուն ազգին ու հայրենիքին։
Համոզւած լինելով, որ մեր հայրենակիցները սերտ կապի մէջ են Արարատի հետ մենք միշտ մեր աշխատանքների կողքին ու թիկունքին ենք զգում համայնքի ամենօրեայ ներկայութիւնն ու օժանդակութիւնը, որոնց հետ կիսում ենք կազմակերպութեան վերելքներն ու վայրէջքները ինչու չէ մարզամշակութային ոլորտների պանծալի յաղթանակները և այսպէս՝ 29-րդ Պատգամաւորական երկարաշունչ ժողովների բովում միասնաբար դասեր սերտելով, որպէս պատգամաւորներ ու միութիւնների, մասնաճիւղերի ու մարմինների մի մի դեսպաններ խօստացել ենք ապագան աւելի փայլուն կերտել,դարձեալ իրականացնել նւաճումները բարձունքների... ու սիրելի ընթերցող, այս բարձունքները նւաճելու ենք միասին:
Ճամբան լեցուն է փոխադարձ սիրոյ և ընկերասիրութեան կակաչներով իսկ երկնքում վառ կանթեղն է առկայծում, որպէսզի թևեր առնեն մեր մտքերը ...
Եւ մենք կառչած մնալով
ՍԻՐԵՆՔ ԻՐԱՐ լոզունգին
Բարձր ձայնով կը կանչենք
ՔԱՅԼ ԱՌԱՋ ՕՆ ՔԱՆԶԻ ԱՐԱՐԱՏԸ ՄԵԶ Է ՍՊԱՍՈՒՄ։