Միւս հանդիպումը տեղի է ունեցել «Համազգային» հայ կրթական և մշակութային միութեան Երևանի գրասենեակում ընկերների և գրասենեակի տնօրէն ՝ Ռուզան Առաքելեանի հետ, որտեղ խօսւել է իրենց գեղեցիկ նախաձեռնութեան՝ Արարատի հիմնադիր անդամ արձակագիր Յակոբ Կարապենցին նւիրւած միջազգային գիտաժողովի օրակարգով և ինչու չէ համագործակցութեան մտորումներով: