Հրատարակութիւն

PDF
Կիրակի, 22 Օգոստոս 2021 22:55
Rate this item
(0 votes)

Շաբաթ օգստ. 21-ին Երէցների միութեան «Գրական շրջանակ»-ի հերթական տեսահանդիպումը տեղի ունեցաւ 8 ընկերների մասնակցութեամբ։

Սկզբում ցաւով անդրադառնալով օգստ. 14-ին կեանքից հեռացած բանաստեղծ Ալմինին, ընթերցւեց նրա նախնական գործերից "Սիրանիւթ" գրքից մի բանաստեղծութիւն։

Սպա հայ կին գրողներ շարքից ներկայացւեց արձակագիր Զապէլ Եսայեանի (Յովհաննիսեան) ,(1878-1943) կեանքն ու գրական գործունէութիւնը։

Ծնւել է Կ.Պոլսում, ուսանել է Փարիզի Սորբոն համալսարանում։ 1902-ին վերադառնում է ծննդավայր։ Հրաշքով փրկւում է 1915-ի Մեծ եղեռնի սպանդից։

1933-ին Խ. միութեան հրաւէրով հաստատւում է Հայաստանում եւ Ֆրանսիական գրականութիւն դասաւանդում Երեւանի համալսարանում։

1937-ին նա եւս ենթարկւում է ստալինեան ահաւոր հալածանքներին։ Մահանում է 1943-ին աքսորավայրում։

Ունի բազմաթիւ վէպեր եւ պատմւածքներ, ամենանշանաւոր եկերից  է «Աւերակներու մէջ» եղեռնապատումը, որ պատմում է 1909 թ. Ադանայի ջարդը, իր ամբոջ զարհուրանքով, որին զոհ գնացին 30,000 հայեր։

Մի հատւած իր «Սիլիհդարի պարտէզները» ինքնակենսագրական վէպից։

չորս տարեկան էի։ երբ կարդալ սովրեցայ։ մութը իջնալէն յետոյ հայրս կը դառնար տուն  կը լւացուէր զգեստները կը փոխէր և սամոյր մուշտակը հագած կը նստէր ցած բազմոցի մը վրայ որուն առաջ դրւած էր պղնձէ մանգալը ։

Կրակարանին մէջ ջուրը կը եռար թէյի համար ։ Այն ժամանակ թէյի գործածութիւնը տարածւած չէրՊոլսոյ մէջ բայց հայրս այդ սովորութիւնը բերեր էր Կովկասէն։ ինքը իր ձեռքով կը պատրաստէր թէյը։ կը լեցնէր բաժակներու մէջ հարկ եղած բոլոր արարողութիւնները ընելով։

Մինչև ջուրի եռալը հայրս կը բանար օրուան թերթը «Արևևլքը» և կը կարդար։

Ես կը նստէի գիրկը և հայրս մուշտակի փէշը կը ծածկէր իմ վրայ։ Այդ տաքուկ բոյնին  մէջ երանութեան մի ժամեր կ'անցունէի և աչքերովս կը հետևէի թերթի տառերուն ։