Հրատարակութիւն

PDF

կենտրոնական վարչութիւնը իր հերթական նիստի ընթացքում հիւրընկալեց Իսլ. խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Պրն. Արա Շահվերդեանին

Rate this item
(0 votes)

Երէկ օգոստոսի 31-ին, Հ.Մ.Ա.Կ.-ի կենտրոնական վարչութիւնը իր հերթական նիստի ընթացքում հիւրընկալեց Իսլ. խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Պրն. Արա Շահվերդեանին։

Սկզբում, Կենտրոնական վարչութեան նախագահ ընկ. Հենրիկ Խալոյեանը կազմի անունից ողջունեց պատգամաւորին, շնորհակալութիւն յայտնեց հրաւէրն ընդառաջելու համար՝ զեկուցելով նորըտիր կենտ. վարչութեան եւ ենթակայ մարմինների վերաբերեալ:

Պատգամաւորի հետ հանդիպման ընթացքում քննարկւեց հիմնականում վերջին մէկ տարում կորոնավիրուսի հետեւանքով հասարակական եւ միութենական կեանքի դադարեցումը, պատճառած լուրջ վնասները:

Տեղի ունեցաւ մտքերի փոխանակում, հնարաւորինս ճիշտ քայլերով միութենական ու համայնքային կեանքն ու աշխատանքները վերաշխուժացման անհրաժեշտութեան վերաբերեալ, որը նորընտիր վարչութեան հիմնական աշխատանքային նպատակադրումներից է:

Նաեւ քննարկւեց մազաւանի պահպանման, զարգացման եւ մասնաւորապէս, կոմունալ ջրի բարեկարգման ու դրա վճարումների կրճատման հնարաւոր միջոցները։

Իսկ նոր նիւթական ռեսուրսների գոյացման, ժողովրդի հետ սահուն եւ ամուր կապի ապահովման, կորոնավիրուսի դէմ պայքարի միջոցառումներին առնչւող հարցերը երկուստեք կարեւորւեցին։

Կենտրոնական վարչութեան անդամները կարեւորեցին պատգամաւորի հետ սերտ կապերի պահպանումը ու նշեցին, որ անհրաժեշտ է առաջ շարժւել՝ մարտահրաւէրներին դիմակայելու մեծ կամքով՝ ցուցաբերելով ճկունութիւն պահանջող լուծումներ:

Հ.Մ.Ա.Կ.