Հրատարակութիւն

PDF

Տեղեկանք

Rate this item
(0 votes)

Սիրելի հայրենակիցներ,

Այսու հարկ ենք համարում տեղեկացնել «Արարատ» մարազաւանի ոռոգման ջրի մատակարարման շուրջ առաջացած դժւարութեան մասին:
Պատկերում՝ վերջին երկու ամիսների անդորրագրերն են. երկու ամիս առաջ վճարւել է 220 միլիոն ռիալ իսկ վերջին երկուսը 480 միլիոն ռիալ և 420 միլիոն ռիալ որոնց ընդհանուր գումարը կազմում է 900 միլիոն ռիալ ու չեն վճարւել:
Յաճախ ենք մեր կայքերում և Ալիք օրաթերթի միջոցով իրազեկել հարցի տարբեր կողմերի և կիրառած հանգուցալուծումների մասին՝ այդ թւում ջրի կորստի և աւելի օպտիմալ օգտագործման ձևերի շուրջ, նաև մասնագէտների հետ վարած մեր խորհրդատւութիւնների զեկուցները:
Այնուամենայնիւ հարցի հիմնական լուծումը կախւած է նիւթական մեծ ներդրումներից ու պետական համապատասխան օժանդկութիւններից:
Պարզ է ժամանակի Կենտրոնական վարչութիւնները և Վարիչ մարմինները ջրամատակարարման հարցերին վերաբերւել են լուրջ և այն համարել մարզաւանի 7.5 հեկտարանոց կանաչապատման գոյատևման առաջնահերթութիւնը, որի արդիւնքում մինչ օրս համայնքը և միութենականները վայելել են ծաղկուն մարզաւանը, բայց ոչ միշտ է հերիքում միջոցները և ցաւօք նոյն ջրի և դրա գնի բարձրացման պատճառը արդէն պարտադրեց մեզ ֆուտբոլի գետնի օղակաձև մարգագետինը փոխարինել ծառաթմբերով, ջրային ծախսերի օպտիմանացման նպատակով:
Բոլորիս արդէն յայտնի է Կազմակերպութեան միշտ համեստ, բայց ներկայիս նիւթական բարդ իրավիճակը իսկ անկախ դրանից, անդորրագրերի վճարման պարտադրանքը մնում է հարթակում, որի չգոյացնելու դէպքում մարզաւանը ջրազրկւելու է համապատասխան պետական կառոյցի կողմից:
Հարկ է աւելացնել, որ Կենտրոնական վարչութիւնը սոյն մտահոգութիւնը կիսել է ԻԻԽ պատգամաւորների հետ և վերջիններս կապ են հաստատել պետական կառոյցներին, սակայն ցաւօք առայժմ չենք ստացել լուծման դրական պատասխան:
Լիայոյս ենք յաղթահարելով դժւարութիւնը կը շարունակենք ծաղկուն և հովասուն մարզաւանի վայելումը, որը նաև շատ կարևոր է քաղաքի այդ հատւածի համար այդու ցանկալի է ստանալ պետական համարժէք օժանդակութիւն այս կապակցութեամբ: