Ուրախութեամբ տեղեկացանք, որ պարաօլիմպիական խաղերում, բասկետբոլի մրցավարական կազմում, առաջին անգամ Իրանը ներկայացրել է իրանահայ Գեղարդ Թահմասեանը:
Գեղարդ Թահմասեանը ծնւել է Նոր Ջուղայում: Աւարտել է «Ալամէ Թաբաթաբայի» համալսարանը՝ ստանալով մագիստրոսի աստիճան: Նա բասկետբոլի միջազգային կարգի մրցավար է:
Պարաօլիմպիական խաղերին հրաւիրւել է 2 տարի առաջ, անւասայլակով բասկետբոլի միջազգային ֆեդերացիայի յատուկ հրաւէրով՝ որպէս միջազգային կարգի մրցավար:
Գեղարդ Թահմասեանը տարիներ մասնակցել է Իրանի համահայկական խաղերի մրցավարական կազմում:
Այս առիթով, Հ.Մ. «Արարատ» Կազմակերպութեան անունից շնորհաւորում ենք սիրելի Գեղարդ Թահմասեանին՝ մաղթելով, նորանոր յաջողութիւններ՝ մասնագիտական եւ անձնական կեանքում:
Նշենք, որ Պարաօլիմպիական խաղերն այս տարի անցկացւել էր առանց հանդիսատեսի ներկայութեան: Խաղերը պէտք է տեղի ունենար 2020 թւականի օգոստոսին, սակայն կորոնավիրուսի համավարակի պատճառով այն յետաձգւել էր եւ անցկացւել՝ 2021 թւականի օգոստոսի 24-ից սեպտեմբերի 5-ը՝ Տոկիոյում:
Հ.Մ.Ա.Կ.