Երէկ սեպտեմբերի 7-ին, Հ.Մ.Ա.Կ.-ի Կենտրոնական վարչութիւնն իր հերթական նիստի ընթացքում հիւրընկալել է Մարզական միութեան վարչութեան անդամներին:
Օրակարգում ընդգրկւած էր Իրանի 52-րդ Համահայկական խաղերի կայացման հարցը:
Նիստի ընթացքում Կենտրոնական վարչութեան նախագահ՝ ընկ. Հենրիկ Խալոյեանը ողջունել եւ կարևորել է իրանի համահայկական խաղերի կայացման գաղափարը ու նշել, որ անհրաժեշտ է համապատասխան քայլեր ձեռնարկել մարզիկների ներգրաւման, համայնքային, մարզական եւ հասարակական կեանքին նոր թափ հաղորդման եւ համայնքը աշխուժացման ծրագրերն անթերի իրականացման ուղղութեամբ:
Այնուհետև Մարզական միութեան վարչութեան նախագահ՝ ընկ. Արբի Սարգսեանը եւ վարչութեան միւս անդամները, Կենտրոնական վարչութեանն են ներկայացրել իրենց մտածումները օրւայ համաճարակային պայմաններում՝ նոր ձևաչափով մարզախաղերն իրագործելու առնչութեամբ, որոնք պէտք է քննաարկւեն ուրբաթ սեպտեմբերի 10-ին հրաւիրւած մարզամշակութային միութիւնների նախագահական հանդիպմանը, այս ուղղութեամբ ընթացել է բազմաբովանդակ քննարկումներ:
Հանդիպում
Լուսանկարներ
View the embedded image gallery online at:
http://araratorg.org/index.php?option=com_k2&view=item&id=2909:%D5%B0%D5%A1%D5%B6%D5%A4%D5%AB%D5%BA%D5%B8%D6%82%D5%B4&Itemid=639&lang=hy#sigProGalleria7b4acbfe8a
http://araratorg.org/index.php?option=com_k2&view=item&id=2909:%D5%B0%D5%A1%D5%B6%D5%A4%D5%AB%D5%BA%D5%B8%D6%82%D5%B4&Itemid=639&lang=hy#sigProGalleria7b4acbfe8a