Print this page

Իրանի 52-րդ Համահայկական խաղեր ի նպաստ համայնքի աշխուժացման

Rate this item
(0 votes)

Իրանի 52-րդ Համահայկական խաղեր
ի նպաստ համայնքի աշխուժացման

Երէկ՝ ուրբաթ 2021թ.-ի սեպտեմբերի 10-ի առաւօտեան Հ.Մ."Արարատ" Կ.-ի Կենտրոնական վարչութեան հրաւէրով մարզաւանում ներկայ գտնւեցին Իրանահայ բոլոր մարզամշակութային միութիւնների վարչութիւնների և մարզական բաժինների ներկայացուցիչները այդ շարքում՝
Հ.Մ.Մ "Նայիրի" միութիւն, Հ.Մ."Սիփան" միութիւն, Հ.Մ."Սարդարապատ" միութիւն, Հ.Ուս. "Չհարմահալ" միութիւն, Հ.Մ.Մ."Րաֆֆի" համալիր, Հ."Բարեգործական" Ընդ.միութիւն
Արարատի "Գեարդաբադի" մասնաճիւղ
և հեռավար միացումով մասնակից էին՝ Նոր Ջուղայի Հայ Մ. Մ. "Արարատ" միութիւնը, Արարատի "Թաւրիզի" և "Ուրմիոյ" մասնաճիւղերը։

Հանդիպման օրակարգն էր՝
Իրանի 52-րդ Համահայկական խաղերի կայացումը, որի մասին արդեն տեղեկացւել է սիրելի համայնքը Ալիք օրաթերթով և կազմակերպութեան պաշտօնական կայքերով։

Կենտրոնական վարչութեան նախագահ՝ ընկեր Հենրիկ Խալոյեանը ողջունելով, բացւած համարեց հանդիպումը, յիշեց վերջին շրջանում աշխարհի, հայ իրականութեան, հայրենիքի և համավարակի ծիրում ապրած բարդ ու դառնաղէտ օրերը և հրաւիրեց մէկ րոպէ ոտնկայս յարգել հայրենիքում զոհւած նւիրեալների ու նաև միութիւններում համավարակի պատճառով մեզանից առյաւէտ հեռացած ընկերների յիշատակը։

Ապա բոլոր ընկերները ծանօթացրին իրենց, որի ընթաքում հնչեց շնորհակալութեան և դրւատանքի խօսքեր մտայղացման և հրաւէրի կապակցութեամբ։
Կենտ. վարչութեան նախագահը պատիւ համարեց հրաւէրը արձագանգելու ու բարձր տրամադրութեամբ ներկայանալու համար և կարևորելով այս շատ սիրւած ու սպասւած միջոցառումը, որի իրագործումը պահանջում է՝ միասնական կամքով ու ներդրումով մարտահրաւէրներին դէմ հանդիման դուրս գալու ճիգը՝ յանուն համայնքի ու երիտասարդութեան աշխուժացման, ներգրաւելու մեծաթիւ անհատ և միութենական մարզիկներ, մարզիչներ ու իրաւարարներ, անհատական և խմբային մասնակցութիւններ ապահովելու։
նաև նշեց, որ յոյժ կարևոր է մրցաշարը աշխուժացնելու համար մշակել նոր ձևեր, ցանկի վրայ աւելացնել նոր մարզաձևեր, երկար ու ոչ աշխատանքային դադարից յետոյ հաւաքագրել և թարմացնել անհատ ու միութենական մարզիկների վիճակագրութիւնները, որպէսզի աւելի լայն շրջանակի մասնակցութիւնը հնարաւոր լինի ապահովել։

Մարզական միութեան նախագահ ընկեր՝ Արբի Սարգսեանը ևս հանգամանօրէն ցեկուցեց այն բոլորը, ինչի մասին Գործադիր յանձնախումբը ցանկանում է խորհրդակցել միութիւնների հետ ստանալով էական առաջարներ ու եզրակացնել ծրագրի ընթացքը այդ շրջանակում ՝
բացման հանդիսութեան նոր ձևաչափը, նոր մարզաճիւղերը, առցանց մրցումներ կազմակերպելու գործադրական միջոցները, հարկ եղած ֆէդերացիաների հետ հանդիպումները բիւդջէթային հարցերը և բազում այլ կէտեր, որոնք անշուշտ միասնաբար յղկելուց յետոյ հանրութեան սեփականութիւնը կը դարձւի։

Բոլորի խօսքերի առանցքում կարևորւեց համավարակի դէմ հիգիենական օրէնքների հակահամաճարակային միջոցների խստիւ պահպանումը, անսալով երկրում տիրող համապատասխան հրահանգներին ու օրէնքներին ստեղծելով ապահով միջավայր։

Հանդիպման ջերմ մթնոլորտում հնչեցին զանազան մտքեր ու առաջարկներ հիմնւելով միասնական կամքին ու դրական լիցքերին, դարձեալ նշելով այս շատ սիրելի՝ համայնքում աւանդութիւն դարձած, աշխոյժ ու հաճելի մրցաշարերի իրագործման ի խնդիր։
Վերջում Կենտրոնական վարչութեան նախագահը յաջողութիւն մաղթեց բոլոր միութիւններին ցանկանալով միասնաբար գործի լծւել ու ամրագրել համայնքի մակարդակում յաջող աշխատանք։

Նիստի աւարտին միութիւնների նախագահները հանդիպեցին Ի Իսլ. խորհրդարանում Թեհրանի և հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր պրն. Արա Շահվերդեանի հետ, որտեղ երկուստեք մտքերի փոխանակումների ընթացքին մատնանշւել են՝ միութիւնների առջև ծագած դժւարութիւնները, համայնքի աշխուժացման ի խնդիր անհրաժեշտ դրական փոփոխութիւնների կիրառումը, միջմիութենական համագործակցութեան ծաւալման անհրաժեշտութիւնը և ընդհանրապէս հայ հասարակական կեանքի յառաջխաղացքի ոլորտում մտքեր յղկելու ու միջոցներ կիրառելու կարևորութիւնը։

Լուսանկարներ