Հրատարակութիւն

PDF

Ռոստոմ Ոսկանեանի պատւին է անւանակոչւել կազմակերպութեան յարակից պողոտան, նախկին

Rate this item
(0 votes)

Հ. Մ. «Արարատ» Կ.-ի Արարատ մարզաւանի նախագծգի հեղինակ, իրանահայ ճարտարապետ, քանդակագործ, նկարիչ, Ռոստոմ Ոսկանեանի պատւին է անւանակոչւել կազմակերպութեան յարակից պողոտան, նախկին «Աֆթաբ»-ը:
Անւանակոչման, ողջունելի այս նախաձեռնութեան հետ կապւած գաղափարը ձեւաւորւել է նախորդ շրջանի ընթացքում՝ 2020 թւականի դեկտ.29֊ին Թեհրանի երրորդ բաժնի քաղաքապետի, Թեհրանի քաղխորհրդի պետի, յարակից մարմինների և քաղխորհրդի օժանդակող մարմնի ներկայացուցչի մարզաւան կատարած այցի շրջանակում, ուր նախորդ կենտրոնական վարչութեան ընկերները պետական իշխանութիւններին ներկայացրել են Ռոստոմ Ոսկանեանի հեղինակած՝ Ս. Խաչ մատուռը, ինչպէս նաեւ նրա անկրկնելի աւանդը Իրանի ճարտարապետութեան զարգացման ուղղութեամբ:
Իսկ քաղաքապետի այն հարցին թէ, անւանի այրերից ու՞մ կառաջարկէք թեհրանի տարածքում՝ պողոտայի անւանակոչման համար, կենտրոնական վարչութիւնը անյապաղ առաջարկել է՝ Աֆթաբ պողոտան անւանակոչել "Ռոստոմ Ոսկանեան"֊ի անւամբ։ Այժմ էլ ուրախ ենք յայտնելու, որ առաջարկը քաղխորհրդի օժանդակող մարմնի հետևողական աշխատանքի շնորհիւ վաւերացւել է Թեհրան նահանգի քաղխորհրդի միջոցով։
Ռոստոմ Ոսկանեանը լայն մտահորիզոնի տէր ճարտարապետ էր, բազմաշնորհ վարպետ, պրպտող մտքի եւ յուզական խառնւածքի տէր ստեղծագործող անհատականութիւն, որը փայլուն տիրապետելով հայկական ճարտարապետական ժառանգութեանը, արւեստի սկզբունքներին, ժամանակակից ճարտարապետութեան ուղղութիւններին՝ ստեղծեց իր ուրոյն աշխարհը՝ ժառանգութիւնը, թողնելով մնայուն արժէքներ:
Ռոստոմ Ոսկանեանի նախագծած շինութիւնները բազմաթիւ են՝ հասարակական ու բնակարանային շէնքեր, այդ թւում՝ «Արարատ» մարզաւանը, Հայ ակումբը, ՀՕՄ-ի Ծերունի Գասպարեանի անւան մանկապարտէզը՝ Թաւրիզի առաջնորդարանի կենտրոնական այգու շրջափակում եւ այլ կառոյցներ: