Հրատարակութիւն

PDF
Շաբաթ, 02 Հոկտեմբեր 2021 15:16
Rate this item
(0 votes)

Ուրբաթ, հոկտեմբերի 1-ի առաւօտեան, երկար դադարից յետոյ Մարզաւանի ընթրիքների բաժնում, Երէցների միութեան վարչութեան հրաւէրով, տեղի ունեցաւ ընդհանուր հանդիպում, որտեղ ներկայ էին բոլոր բաժանմունքներից ընկերներ։
Սկզբում վարչութեան նախագահ՝ ընկեր Հենրիկ Բաբա Ահարոնեանը ներկայացրեց կազմին, ողջունեց ընկերների մասնակցութիւնը, ապա համապարփակ բացատրութիւններ տւեց ներկայ և ապագայ ծրագրերի մասին։
Նա ցանկացաւ, որ այսուհետ միջոցառումներում աւելի մեծաթիւ ընկերներով կը հանդիպենք ու կաշխատենք։
Այնուհետև Կենտ. վարչութեան նախագահ՝ ընկեր Հենրիկ Խայոյեանը ևս իր հերթին ողջունեց բոլորին, ներկայացրեց Կ.վարչութեան կազմին և ներկայ իրավիճակը բացատրեց ու քաջալերեց աշխատանքների վերսկսումը և որ Երէցները լինելով կազմակերպութեան սիւնը ու միութիւններին օժանդակողը պէտք է անեն կարելին աշխուժացման և նոր ծրագրերի մշակման ծիրում։
Հանդիպման պաշտօնական բաժնից յետոյ ներկաները երկար վայելեցին մտերմիկ մթնոլորտն ու համեստ ընդունելութիւնը։