Հրատարակութիւն

PDF

Գումարւեց Հ.Մ. «Արարատ» Կ.-ի միջվարչական առաջին հանդիպումը

Rate this item
(0 votes)

 

2021 թւականի հոկտեմբերի 31-ին, տեղի ունեցաւ Հ.Մ.«Արարատ» Կ.-ի միջվարչական առաջին հանդիպումը «Վաչիկ Ղարագէգեան» սրահում: Նիստը մեկնարկեց Կենտրոնական վարչութեան նախագահ՝ ընկ. Հենրիկ Խալոյեանը, Կենտրոնական վարչութեան, Միութիւնների, Մարմինների եւ Մասնաճիւղերի նպատակների եւ մտայղացումների մասին համառօտ զեկոյց ներկայացնելով:
Կազմակերպութեան նախագահը համապարփակ անդրադարձ կատարեց Կազմակերպութեան ամենատարբեր ոլորտի ակտիւացմանը միտւած քայլերին: Անդրադարձ կատարւեց նաեւ Կենտրոնական վարչութեան վարած արտաքին կապերի վերաբերեալ քաղաքականութեանը, եւ համայնքային յարաբերութիւններին: Թ.Հ.Թ. Թեմակալ առաջնորդի, Ատրպատականի Հայոց Թեմի առաջնորդի, Ի.Ի. խորհրդարանում Թեհրանի եւ Հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր՝ Արա Շահվերդեանի, ազգային իշխանութիւնների, քոյր միութիւնների, ինչպէս նաեւ ներքին կազմակերպական առումով՝ մասնաճիւղերի հետ սահուն եւ արդիւնաւէտ կապերի ամրապնդմանը միտւած քայլերին:
Կազմակերպութեան նախագահը արդիւնաւէտ համարեց բազմակողմ կապերի հաստատման քայլերը՝ ներկայացնելով, համապատասխան տւեալներ կապերի ամրապնդման ուղղութեամբ՝ կենտրոնական վարչութեան ձեռնարկած քայլերի վերաբերեալ:
Այնուհետեւ, ընկ. Հենրիկ Խալոյեանը ներկայացրեց կենտրոնական վարչութեան կողմից ձեւաւորւած մարմինների վերաբերեալ տւեալներ: Իրենց հերթին համապատասխան զեկոյցով ներկայացան Վարիչ մարմնի նախագահ՝ ընկ. Նորիկ Մանասէրեանը, Արխիւային յանձնախմբի քարտուղար՝ ընկ. Արմինէ Գրիգորեանը, Կենտրոնատեղիի վարիչ մարմնի նախագահ՝ ընկ. Լուդւիկ Նազարեանը, Հանրութեան հետ կապի յանձնախմբի նախագահ՝ ընկ. Անահիտ Աբրահամեանը:
Կենտրոնական վարչութիւնը բարձր գնահատեց բոլոր միութիւնների ու մարմինների ջանքերը աշխատանքերի վերակտիւացման ուղղութեամբ:
Մարմինների զեկոյցներին յաջորդեց միութիւնների վերաբերեալ զեկոյցներ: Սկաուտական միութեան սկաուտապետ՝ ընկ. Արգին Պօղոսեանը ներկայացրեց սկաուտական միութեան նպատակները, իրականացւած աշխատանքները. Մարզական միութեան նախագահ՝ ընկ. Արբի Սարգսեանը անդրադարձ կատարեց միութեան աշխատանքներին, Իրանի 52-րդ Համահայկական խաղերի կայացման վերաբերեալ ջանքերին, այդ ուղղութեամբ՝ առկայ խոչընդոտներին եւ մարտահրաւէրներին. Արւեստից միութեան նախագահ՝ ընկ. Քրիստինէ Արզումանեանը՝ զեկոյցով ներկայացաւ միութեան աշխատանքների վերաբերեալ ՝ ընդգծելով, մշակութային ոլորտի ակտիւացման քայլերը: Երէցների միութեան նախագահ՝ ընկ. Հենրիկ Բաբա Ահարոնեանը նոյնպէս զեկոյցով ներկայացաւ միութեան աշխատանքների վերաբերեալ:
Վերջում Կազմակերպութեան նախագահը զեկուցեց Թաւրիզ մասնաճիւղի և միւս մասնաճիւղերից, նաև անդրադարձաւ եղաւ յետկորոնավիրուսային ժամանակաշրջանի համաշխարհային փոփոխութիւններին և նոր գաղափարներ, ու նոր ծրագրեր իրականացնելու կարևորութեանը. այդ ուղղութեամբ Կենտրոնական վարչութեան հայեացքներին, այդ թւում՝ «Նոր դար» խմբի ձեւաւորման գաղափարին:
Ընկ. Հենրիկ Խալոյեանը, մասնաւորապէս, ընդգծեց, որ «Նոր Դար» խմբի միջոցով, փորձ է արւելու ստեղծարար մեթոդներով իրականացնել նոր ծրագրեր՝ նոր մտքեր եւ աշխատանքներ:
Վերջում յաջողութիւն մաղթելով բոլորին փակւեց սոյն շրջանի առաջին միջվարչական հանդիպումը: