Հրատարակութիւն

PDF

Հայ Մարզամշակութային Նայիրի Միութեան 40 Ամեակին ընդառաջ.

Rate this item
(0 votes)

Հայ Մարզամշակութային

Նայիրի Միութեան 40 Ամեակին ընդառաջ.

 

Հ.Մ."Արարատ" Կազմակերպութեան անունից ողջունում ենք ՀՄՄ Նայիրի Միութռան 40 ամեայ փառապանծ տարեդարձը:

Նման յոբելենականի նշումը ինքնին վերարժևորում է անցեալի և հորիզոն ապագայի տեսլականի...

Նոյնիսկ 40 տարիներ առաջ երբ դեռ գոյութիւն չունէր Անկախ Հայաստանի Հանրապետութիւն և շատերի համար անհաւատալի էր ...Նայիրի կամ Արարատ-ի անւամբ Սփիւռքում ծաւալած ազատ, անկախ և միացեալ հայրենիքի նւաճման նպատակը՝  նոյն ժամանակ և շատ աւելի վաղ, վերացականը, իրականի վերածելու ի խնդիր ազգային գաղափարի ռահւիրաները և զինւորագրեալ մարտիկները իրենց կեանքի գնով փորձում էին բացել խուլ ու համր ձևացող ներքին և արտաքին ուժերի ականջներն ու աչքերը. վկան որպէս խորհրդանիշ և ի ուրախութիւն բոլորիս եկէք  այսօր ընդունենք «Համբիկ Սասունեան»-ներին:

Մեծ պատիւ և պարտաւորութիւն է այս օրերին ևս լինել ու շարունակել այն սերնդների ճամբան որ, առաջին համաշխարհային պատերազմի ու եղեռնի մոխիրների վրայ հառնած ստեղծեցին անկախ հանրապետութիւն և 2-րդ համաշխարհային պատերազմից յետոյ կազմակերպեցին 7 միլիոնանոց սփիւռքի հայապահպանումից մինչ մեր օրերի ազգային հասարակական կեանքը, որը իր դժւարին ճամբում դեռ առաւելաբար պիտի զօրաւիգ լինի հայրենիքի հզօրութեան. ինչքան էլ որ սև ու մութ ամպեր կուտակւած լինեն մեր ազգի գլխին մեր ճամբան մէկ է ,

Նայիրեան ոգով դէպ Արարատ:

 

Ուժ ու կորով Ձեզ սիրելի գործընկերներ, սիրելի միութենականներ, մեր միասնական աշխատանքն ու նպատակը իրականութիւն է դառնում մեր միասնական հաւատով ու կամքով:

 

 

                  Հ.Մ."Արարատ" Կ.

      Կենտրոնական վարչութեան             

      Նախագահ՝  Հենրիկ Խալոյեան

                    Թեհրան, 2021 Նոյեմբեր