Հրատարակութիւն

PDF

Կենտրոնական վարչութեան նախագահ ընկ՝ Հենրիկ Խալոյեանը հանդիպեց ընկեր Շերլի Աւետեանի հետ

Rate this item
(0 votes)

Ուրբաթ նոյեմբերի 12-ին, Կենտրոնական վարչութեան նախագահ ընկ՝ Հենրիկ Խալոյեանը հանդիպել է կազմակերպութեան Կենտրոնական վարչութեան նախկին անդամ, Իրանի պատմական եկեղեցիների կենտրոնի տնօրէն, Հայաստանի Ճարտարապետութիւնն ուսումնասիրող հիմնադրամի, յուշարձանների ու տեսարժան վայրերի միջազգային կազմակերպութեան ազգային կոմիտէի ԻԿՕՄՕՍ-ի անդամ Շերլի Աւետեանի հետ:
Հանդիպումն իրականացել է Հ.Մ.Ա.Կ.-ի Կենտրոնական վարչութեան նախագահ ընկ. Հենրիկ Խալոյեանի հրաւէրով:
Հանդիպման ընթացքում կազմակերպութեան նախագահն իր հերթին շնորհաւորել է սիրւած մտաւորականին իր «Իրանի հայկական եկեղեցիները» գրքի հրատարակման առիթով, նրան՝ մաղթելով նորանոր ձեռքբերումներ եւ յաջողութիւններ:
Հենրիկ Խալոյեանն իր խօսքերում նշել է, որ Շերլի Աւետեանի հեղինակած գիրքն անշուշտ կունենայ իր նշանակալի ազդեցութիւնը՝ հայկական մշակոյթի պահպանման եւ զարգացման գործում:
Շերլի Աւետեանն իր հերթին շնորհակալութիւն է յայտնել Հենրիկ Խալոյեանին: Զրուցակիցները հանդիպման ընթացքում քննարկել են՝ կազմակերպութեան զարգացմանը նպատող տարբեր ոլորտների փոխգործակցութեան ուղիները եւ քայլերը, նախանշւել են որոշ ծրագրերի ֆորմատներ, այդ թւում՝ «Իրանի հայկական եկեղեցիները» գիրքը միութենականներին եւ հանրութեանը ներկայացնելու միջոցառումը:
Հանդիպման աւարտին Շերլի Աւետեանը կազմակերպութեանն է նւիրել «Իրանի հայկական եկեղեցիները» գրքից մէկ օրինակ, իր իսկ՝ մակագրութեամբ: