Հրատարակութիւն

PDF

Ալֆրէդ Հաւանը մարզաւանում

Rate this item
(0 votes)

 

Երէկ՝ դեկեմբերի 23-ին Հ.Մ.Ա.Կ.-ի Կենտրոնական վարչութիւնն իր նիստի ընթացքում հիւրընկալել է Կազմակերպութեան վաստակաշատ ընկեր՝ Հայաստանի Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտէի պատւոյ անդամ՝ Ալֆրէդ Հաւանին:

 

Կազմակերպութեան նախագահն ողջունելով ընկերոջ ներկայութիւնը  համապարփակ զեկոյց ներկայացրեց Կազմակերպութեան յառաջիկայ ծրագրերի, միութիւնների աշխատանքների, Կազմակերպութիւնը աշխաոյժացնելու, նորարար եւ ստեղծագործ քայլերի վերաբերեալ:

 

Կազմակերպութեան նախագահ ընկեր Հենրիկ Խալոյեանը լինելով Հայաստանի Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտէի անդամ, արձանագրեց՝ Իրանի և հայատանի համահայկական խաղերի կայացման կարեւորութիւնը, դերը եւ նշանակութիւնը: Շեշտեց, որ Համահայկական խաղերն իր ֆորմատով եւ էութեամբ՝ բացառիկ առիթ են ժողովրդին նաև Համահայկական գաղափարների շուրջ միաւորելու համար:

 

Ձեւաւորելով՝ շփման, նոր յարաբերութիւնների հաստատման աննախադէպ միջավայր:

 

Վաստակաւոր ընկերոջ հետ կենտրոնական վարչութեան անդամները քննարկեցին, մարզական ոլորտին առնչւող հարցերը, մասնաւորապէս՝ համահայկական խաղերի օրակարգը:

 

Պատրաստակամութիւն յայտնեցին աջակցելու ընկեր Ալֆրեդ Հաւանի հեղինակած գրքի վերահրատարակման կապւած՝ միջազգային եւ ազգային մակարդակի նւաճումներ արձանագրած հայ մարզիկների տւեալների հաւաքագրմանը:

 

Ընկեր. Ալֆրէդ Հաւանը ողջունեց բոլոր պատասխանատուներին, իրենց ազգային սիրայօժար գործում, բարձր գնահատեց համահայկական խաղերի կայացման գաղափարն, իր խօսքերում նշեց, որ համաշխարհային պանդեմիայի, Արցախեան վերջին պատերազմից յետոյ երբ բոլորի մօտ յուսահատութեան մթնոլորտ է Իրանի համահայկական խաղերը կարող է նոր եռանդ առաջացնել ժողորդի մօտ: