Հրատարակութիւն

PDF

Իրանական, հանրայայտ ակումբի՝ «Էսթեղլալ»-ի ղեկավար Մոսթաֆա Աջորլուն այցելեց մարզաւան

Rate this item
(0 votes)

 

Կիրակի նոյեմբերի 28-ին Հ.Մ. «Արարատ» Կազմակերպութիւն է այցելել իրանական, հանրայայտ ակումբի՝ «Էսթեղլալ»-ի ղեկավար Մոսթաֆա Աջորլուն:

Մոսթաֆա Աջորլուին ընդունել են Կազմակերպութեան փոխնախագահ Արա Գալստեանը, Մարզական միութեան նախագահ Արբի Սարգսեանը, Մարզաւանի վարիչ մարմնի նախագահ Նորիկ Մանասերեանը, իրանական ֆուտբոլի իրանահայ ներկայացուցիչներ, «Էսթեղլալ» ակումբի նախկին ֆուտբոլիստներ՝  Ֆրեդ Մալեքին եւ Մայիս Մինասեանը:

Կազմակերպութեան փոխնախագահ Արա Գալստեանն իր հերթին ողջունել է հիւրերի ներկայութիւնը «Արարատ» մարզաւան   յայտնել է, որ «Արարատ» Կազմակերպութիւնը մշտապէս իր դրական ներդումն է ունեցել իրանական մարզական կեանքում եւ կայուն յարաբերութիւններ է ունեցել սպորտի նախարարութեան եւ տարբեր ֆետերացիաների հետ:

Կազմակերպութեան փոխնախագահը կարեւորել է կապերի սերտացումը՝ ընդգծելով, «Էսթեղլալ»-ի եւ «Արարատ»-ի միջեւ համագործակցութեան ծաւալումը:

Յաւելել է, որ վերջերս տեղի ունեցած ֆուտբոլի դաշտի հարցով համագործակցութեան գոյացումը՝ արտացոլում է Արարատի դրական տրամադրւածութիւնը՝ նպաստելու մարզական ոլորտի զարգացմանը եւ համագործակցութիւնների իրականացմանը:

«Էսթեղլալ» ակումբի ղեկավարը շնորհակալութիւն է յայտնել ընդունելութեան համար, անդրադարձել է «Արարատ»-ի ֆուտբոլի անցեալին: Իր խօսքերում նշել է, որ «Արարատ»-ը ժամանակին խաղացել է Իրանի ֆուտբոլի բարձր մակարդակի առաջնութեան մրցաշարերում՝ զբաղեցնելով բարձր տեղեր:

Նա յաւելել է, որ «Արարատ»-ում բազմաթիւ բարձրակարգ ֆուտբոլիստներ էին հանդէս գալիս, եւ «Արարատ»-ն իր անգնահատելի ներդրումն է ունեցել եւ շարունակում է ունենալ Իրանի մարզական ոլորտի զարգացման ուղղութեամբ:

Հանդիպման ընթացքում քննարկւել է երկկողմ համագործակցութիւնների ծաւալման եզրերը, եւ կապերի զարգացման հնարաւորութիւնները: