Print this page
Կիրակի, 19 Դեկտեմբեր 2021 14:04
Rate this item
(0 votes)

Ուրբաթ, 2021 թւականի,  դեկտեմբերի 17-ի առաւօտեան, «Արարատ» մարզաւանի «Վաչիկ Ղարաբէգեան» սրահում տօնակատարւեց Երէցների միութեան հիմնադրման 57-ամեակը:

Բացումը կատարեց Երէցների միութեան նախագահ՝ ընկեր Հենրիկ Բաբա Ահարոնեանը, ով  ողջունելով ներկաներին   հրաւիրեց Կենտրոնական վարչութեան  նախագահ՝ ընկեր Հենրիկ Խալոյեանին, նա իր խօսքերում յոյժ գնահատեց երէցներին և միութեան կարևոր դերը  Կազմակերպութեան մէջ ու շնորհաւորելով միութեան  57-ամեակը մաղթեց բեղմնաւոր աշխատանք։

Ցուցադրւեց միութեան աշխատանքներից տեսաերիզ, այնուհետև գեղարւեստական ծրագրով ելոյթ ունեցան Արւեստից միութեան «Շանթ ու Շանթիկ» թատերախմբերի  և Սկաուտական միութեան անդամները ըստ հետևեալի՝

 Սելին Ղևոնդեանը ասմունքեց «Ես իմ անուշ Հայաստանի»

 Նոյ Նազարեանը՝ ասմունքեց «Հայը»,

 Անի Յովհաննիսեանը՝ ասմունքեց «Սասունցիների պարը» ,

Դերէն Բրաթեանը՝ դաշնամուրով ելոյթ ունեցաւ «Հայկական երգերի շարանը» և Թենի Ֆարմանեանը, ով մեներգեց «Լուսին»-ը։ Երիտասարդ միութենականները բուռն գնահատւեցին ծափողջոյններով։

 Խրախճանքի բաժնում հատւեց տարեդարձի գեղեցիկ կարկանդակը և կատարւեց   յիշատակալից միասնական նկարահանումներ։ ընդունելութիւնը շարունակւեց շատ հաճելի և ուրախ մթնոլորտում։

Լուսանկարներ