Հրատարակութիւն

PDF

Արարատ Կազմակերպութիւնը հիւրընկալեց Թեհրանի Քաղխորհրդի բիւջետային յանձնախմբի անդամ դկտ. Մէյսամ Մօզաֆարիին և ընկերակցող խմբին

Rate this item
(0 votes)

2021 թւականի դեկտեմբերի 29-ի առաւօտեան, Արարատ Կազմակերպութիւնը հիւրընկալեց Թեհրանի Քաղխորհրդի բիւջետային յանձնախմբի անդամ դկտ. Մէյսամ Մօզաֆարիին և ընկերակցող խմբին։
Հիւրերին ընդառաջեցին Կենտրոնական վարչութեան նախագահ ընկ.Հենրիկ Խալոյեանը և ընկերները, որոնք ծանօթացրին մարզաւանում տարւող աշխատանքներն ու առգոյ մի շարք դժւարութիւնները՝ սարքաւորումների, նորոգութիւնների և յարմարութիւնների ստեղծման առումով։
Քննարկւեցին մարզաւանին տրամադրւելիք 1400 և 1401 թւականի բիւջետային հարցերը։
Տեղի ունեցաւ երկուստեք խորհրդակցութիւններ։
Վերջում դկտ. Մոզաֆարիին յանձնւեց յուշանւէր։