Յունւարի 27-ին Հ.Մ.«Արարատ» Կ.-ի
"Վաչիկ Ղարաբէգեան" սրահում, տեղի ունեցաւ դկտ. Շերլի Աւետեանի «Իրանի հայկական եկեղեցիները» գրքի ներկայացման, ընկեր. Շերլի Աւետեանին՝ ՆՍՕՏՏ Արամ Ա կաթողիկոսի կողմից "Մեսրոպ Մաշտոց"-ի անւան շքանշանով պարգեւատրման, կոնդակի ընթերցման, եւ շքանշանի յանձման միջոցառումը, որն ընկերոջը յանձնւեց ԹՀԹ Թեմակալ առաջնորդի ձեռամբ:
Միջոցառման ընթացքում ելոյթով ներկայացան՝ Հ.Մ. «Արարատ» Կ.-ի կենտրոնական վարչութեան նախագահ՝ ընկ Հենրիկ Խալոյեանը, ԻԻՀ-ում արտակարգ եւ լիազօր դեսպան Արսէն Աւագեանը, ԹՀԹ. Թեմակալ Առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ արք. Սարգսեանը եւ դոկտ. Շերլի Աւետեանը:
Դկտ. Շերլի Աւետեանը անդրադարձաւ իր հեղինակած գրքի հրատարակման անցած ճանապարհին նշեց, որ անդրադարձ է կատարւել այն հայկական եկեղեցիներին ու վանքերին, որոնք դարերի ընթացքում կառուցւել են Իրանում:
Նա շեշտեց, որ իր գիրքն աւարտւում է Իրանի հայկական վանքերի եւ եկեղեցիների ամբողջական ցանկով:
Միջոցառման ընթացքում ընթերցւեց Սպահանի եւ Ատրպատականի հայոց թեմերի Առաջնորդների ողջոյնի եւ գնահատականի խօսքերն՝ ուղղւած ընկ. Շերլի Աւետեանին:
Միջոցառումը յագեցած էր գեղարւեստական յայտագրով: