Հրատարակութիւն

PDF
Շաբաթ, 26 Փետրվար 2022 10:35
Rate this item
(0 votes)

Հինգշաբթի, թւականիս փետրւարի 24-ին, Հ.Մ.«Արարատ»Կ.-ի Արւեստից միութեան վարչութեան Նախագահ՝  ընկեր Քրիստինէ Արզումանեանը եւ փոխ նախագահ՝ ընկեր Գրետա Հախբանդեանը եւ ցուցասրահի յանձնախմբի անդամ՝ Արմէն Այւազեանը այցելեցին ձեռագործի վարպետ՝ տկն. Օֆիկ Նազարեանի եւ Թեհրանի գեղարւեստի ֆակուլտետի ճարտարապետութեան շրջանաւարտ եւ արւեստգէտ՝ Արամազդ Նազարեանի բնակարան ու մտերմիկ զրոյց վարեցին տէր և տկն. Նազարեանների հետ։

 

Սոյն այցելութեամբ տէր և տկն. Նազարեանները պաշտօնապէս հրաւիրւեցին առաջիկայ հինգշաբթի եւ ուրբաթ, թւականիս 3 եւ 4 մարտին կայանալիք ցուցահանդէսին, որը տեղի է ունենալու «Արարատ» մարզաւանի «Խաժակ Արզումանեան» ցուցասրահում նւիրւած երեք արւեստագէտներ Լեոնի (Լալիկ) Թաշճեանին, Օֆիկ Նազարեանին եւ Մարօ Զովելեանին։

 

Տկն. Նազարեանը երկար տարիներ է ինչ զբաղւում է ասեղնագործութեամբ եւ նրա ձեռագործ աշխատանքներից մի քանի նմուշներ ցուցադրւել են 2019 թւականին կայացած «Հայ կանանց ձեռքի աշխատանքներ»-ի ցուցահանդէսում:

 

Ճրտպ. Արամազդ Նազարեանը դեռ մանկուց սիրել եւ հետաքրքրւած է եղել նկարչութեամբ ու իր աշխատասիրութեան շնորհիւ ստեղծել է բազմաթիւ կտաւներ, որոնք 2017 թւականին ցուցադրւեցին «Ա.Մանուկեան» թանգարանում։

 

Լիայոյս ենք, որ մօտ ապագայում նաեւ կը վայելենք ճրտպ. Արամազդ Նազարեանի նկարչութիւնները եւ կտաւները Հ.Մ.«Արարատ»Կ.-ի «Խաժակ Արզումանեան» ցուցասրահում։

 

Ընկերները մեծ հրճւանլով վայելեցին զոյգ արւեստագէտների աշխատանքները եւ գոհունակութեամբ աւարտեցին այցելութիւնը։

 

Քաջառողջութիւն ենք մաղթում մեր սիրելի արւեստագէտներին։