Հրատարակութիւն

PDF

Խորհրդակցական հանդիպում

Rate this item
(0 votes)

Յունիսի 3-ին տեղի ունեցաւ խորհրդակցական եւ համակարգման հանդիպում Կենտրոնական վարչութեան, Վարիչ մարմնի, «Արարատ» ֆուտբոլի ակադեմիայի տնօրէնի եւ Մարզական միութեան գրասենեակի պատասխանատուի միջեւ «Արարատ»- ֆուտբոլի դպրոցի աշխատաքների համակարգման եւ համագործակցութիւնների սահունացման նպատակով:

Հանդիպման սկզբին ընկ. Արա Գալստեանն ողջունեց Մարզական միութեան եւ Իրանի ազգային հաւաքականի նախկին անդամ, «Արարատ»-ի նախկին խաղացող Էդմոնդ Բզիկի միջեւ համագործակցութեան կայացումը եւ կարեւորեց նախանշւած նպատակների, այդ թւում՝ իրանահայ պատանի եւ երիտասարդներին ֆուտբոլի դպրոց ներգրաււման անհրաժեշտութիւնը:

Այնուհետեւ, Մարզական միութեան նախագահ ընկ. Արբի Սարգսեանը անդրադարձաւ ֆուտբոլի նոր ակդեմիայի արձանագրութեան վիճակագրական տւեալներին եւ նշեց, որ օրեցօր աճում են նոր ակադեմիայով հետաքրքրւող անձանց թւերը եւ ժողովրդի պահանջների բաւարարման նպատակով անհրաժեշտ է գործադրել բոլոր ջանքերը:

«Արարատ» ֆուտբոլի ակադեմիայի տնօրէն՝ Էդմոնդ Բզիկը նոյնպէս կարեւորեց բարձորակ ծառայութիւնների մատուցման նպատակով՝ համագործակցութիւնները եւ անդրադարձաւ իր նախատեսած պլաններին ու ծրագրերին:

Վարիչ մարմնի նախագահ ընկ. Նորիկ Մանասէրերանը եւս մարզաւանի վարիչ մարմնի անունից իր պատրաստակամութիւնը յայտնեց եղած հնարաւորութիւններն ուղղել «Արարատ» ֆուտբոլ ակադեմիայի ծրագրերի իրականացմանը:

Հանդիպմանը ներկայ էին «Արարատ» ֆուտբոլ ակադեմիայի տնօրէն Էդմոնդ Բզիկը, Կենտրոնական վարչութիւնից ընկերներ Արա Գալստեանը, Սիւնէ Ֆարմանեանը, Մարզական միութեան վարչութեան ընկերներ Արբի Սարգսեանը, Արթին Մինասեանը եւ մարզական միութեան գրասենեակի պատասխանատու ընկ. Նարէ Քեշիշեանը:

Հանդիպման աւարտին ընկերները միասնաբար շրջեցին մարզաւանում՝ հնարաւորութիւնների ուսումնասիրութեան եւ նախատեսւող ծառայութիւնների վերաբերեալ որոշումների կայացման նպատակով: