Թւականիս սեպտ. 21-ի երեկոյեան «Արարատ» Մարզաւանի «Այգեստան»-ի շրջափակում Հայաստանի դեսպանութեան և անձնակազմի կողմից հիւրնկալւում էին դիւանագետական կենտրոնները, Իրանի պետական հիւրերը, Սրբազան և հոգևոր հայրերը և ազգային ու համայնքի միութիւնների բոլոր ներկայացուցիչները:
Օրւայ խօսքով հանդէս եկաւ Հայաստանի արտակարգ և լիազօր դեսպան պրն. Գրիգոր Առաքելեանը՝ «Ողջունելով բոլորի ներկայութիւնը, այսօր տօնում ենք Հայաստանի Հանրապետութեան անկախութեան 22-րդ տարեդարձը, եկէք բարձր տրամադրութեամբ ընդառաջ գնանք այդ տօնին»:
Օրւայ հիւրընկալութեան բաժինը յանձնարարւած էր կազմակերպութեանս Երէցների միութեան ընկերնրին, գեղարւեստական բաժնում հանդէս եկան Արւեստից միութեան «Արարատ» պարախմբի սաները, և էսրադային երգերի կատարումներով ելոյթ ունեցաւ ընկ. Անայիս Բարսեղեանը նւագախումբի ընկերակցութեամբ: Բոլորը վայելեցին տօնական երեկոն: