Հրատարակութիւն

PDF

ԱԶԳ թերթի ծաւալուն յօդւածը

Rate this item
(0 votes)

Հայաստանի Հանրապետութիւնում լոյս տեսնող հեղինակաւոր, ԱԶԳ թերթը ծաւալուն յօդւած է հրապարակել, որի ընթացքում անդրադարձել է Հ.Մ. «Արարատ» Կ.-ի «Նոր միտք» նախագծի քննարկման միջոցառմանը եւ անցկացման կարեւորութեանը:

ԱԶԳ-ի յօդւածագիր իրանագէտ Կարէն Մկրտչեանը, մասնաւորապէս՝ նշել է, որ նախկինի հետ համեմատած այժմ առկայ է խիստ սահմանափակ հնարաւորութիւններով իրանահայ համայնք, որը սակայն այսօր էլ շարունակում է հմտօրէն հաղորդակից լինել տեխնոլոգիական նորամուծութիւններին՝ փորձելով, դրանք ներմուծել բիզնես հարթութիւն:

Յօդւածագիրն որպէս վկայութիւն փաստել է Հ.Մ. «Արարատ» Կ.-ի «Նոր միտք» նախագծի քննարկման միջոցառմանն, որի ընթացքում բանախօսութեամբ է հանդէս եկել իրանահայ անւանի ձեռներէց, թւային մարքեթինգի մասնագէտ Ժան Պօղոսեանը:

Յօդւածագիրը նաեւ կարեւորել է «Նոր միտք» խմբի առաքելութիւնը, որն նշւած նախագծի միջոցով փորձել է ստեղծել քննարկման կառուցողական եւ փոխշահաւէտ մթնոլորտ տարբեր մասնագէտների ու սոցիալական շերտերի միջեւ:

«Այսպիսով, համայնքային կառոյցները հեռանկարային քայլի են դիմել՝ կազմակերպելով միջազգային կարգի առաջատար մասնագէտի եւ իրենց հայրենակցի կողմից բիզնես ոլորտին առնչւող գիտելիքների փոխանցումը իրանահայութեանը»,- նշւած է նիւթում:

Յօդւածի մէկ այլ հատւածում նաեւ անդրադարձ է կատարւել Սպահանի հայոց թեմի Թեմական խորհրդի ատենապետի եւ«Աֆթաբ» ստեղծարար-նորարարական տան տնօրէնի միջեւ ստորագրւած տնտեսական-ձեռնարկատիրական փոխըմբռնման յուշագրին, որն էլ եւս որակել է, որպէս նմանատիպ կարեւոր նախաձեռնութիւն:

«ԱԶԳ»-ն իր յօդւածի վերջում նշում է, որ իրանահայ համայնքային կառոյցները փորձեր են կատարում եւ պայմաններ են ստեղծում երիտասարդների համար տնտեսական գործունէութեամբ զբաղւելու նպատակով, որն, անկասկած, սոցիալական որոշ խնդիրների լուծման դէպքում կարող է ունենալ հեռանկարային նշանակութիւն կանխելու արտագաղթը: