Հրատարակութիւն

PDF

Կենտրոնական վարչութիւնը հիւրընկալեց Կենտրոնական վարչութեան նախկին անդամ եւ Սկաուտական միութեան ղեկավար կազմի նախկին անդամ ընկ. Բաղդիկ Տէր Գրիգորեանին

Rate this item
(0 votes)

Յուլիսի 26-ին, Հ.Մ. «Արարատ» Կ.-ի Կենտրոնական վարչութիւնը հիւրընկալեց Կենտրոնական վարչութեան նախկին անդամ եւ Սկաուտական միութեան ղեկավար կազմի նախկին անդամ ընկ. Բաղդիկ Տէր Գրիգորեանին, ով ժամանել էր Հայաստանից, որից առաջ լեռնագնացական ծրագրերով եղել է եւրոպայում:

Հանդիպման ընթացքում Կենտրոնական վարչութեան նախագահ ընկ. Հենրիկ Խալոյեանն ողջունեց ընկերոջ ներկայութիւնը Հ.Մ. «Արարատ» Կ. եւ անդրադարձաւ կազմակերպութեան վերջին շրջանի աշխատանքներին:

Մասնաւորապէս, անդրադարձ կատարւեց տեղեկատւական տեխնոլոգիաներին եւ նորարար միջոցների կիրառմանը՝ Կազմակերպութեան պատմութեան եւ արխիւների արձանագրման ուղղութեամբ, ինչպէս նաեւ՝ ԱՄՆ-ում եւ Հայաստանի Հանրապետութիւնում բնակւող արարատականների համախմբման եւ ցանցերի վերակազմակերպման ծրագրերին:

Ընկ. Բաղդիկ Տէր Գրիգորեանն էլ իր հերթին բարձր գնահատեց կազմակերպութեան գործունէութիւնը, կարեւորեց կազմակերպութեան զարգացման համար երկարատեւ պլանների մշակման անհրաժեշտութիւնը:

Նա յաջողութիւն մաղթեց հետագայ աշխատանքներին եւ պատրաստակամութիւն յայտնեց նպաստելու աշխատանքների առաջընթացին: