Հրատարակութիւն

PDF

Թեհրան քաղաքի քաղխորհրդի խօսնակ Ալիռեզա Նադալին, Թեհրան քաղաքի 3-րդ շրջանի քաղաքապետ Համիդ Ջաւանին, քաղաքապետարանի 3-րդ շրջանի առաջին մասի ղեկավարը եւ ուղեկցող պատւիրակութիւնները այցելեցին մարզաւան

Rate this item
(0 votes)

Այսօր՝ օգոստոսի 17-ին, Հ.Մ. «Արարատ» կազմակերպութիւն են այցելել Թեհրան քաղաքի քաղխորհրդի խօսնակ Ալիռեզա Նադալին, Թեհրան քաղաքի 3-րդ շրջանի քաղաքապետ Համիդ Ջաւանին, քաղաքապետարանի 3-րդ շրջանի առաջին մասի ղեկավարը եւ ուղեկցող պատւիրակութիւնները:
Հանդիպման ներկայ են եղել նաեւ Թեհրանի քաղխորհուրդներին աջակցող մարմնի իրանահայ անդամներ՝ Դարւին Աւագեանը, Արէն Պօղոսեանը, Կազմակերպութեան կենտրոնական վարչութեան եւ միութիւնների ներկայացուցիչները:
Այցելութեան ընթացքում պետական պաշտօնեաները շրջել են Կազմակերպութեան տարբեր մասերով, այդ թւում՝ Ս. Խաչ մատուռ եւ լողաւազանների շրջափակ: Մասնաւորապէս՝ ծանօթացել են Սասունցի Դաւիթ սրահի վերանորոգման ծրագրերին:
Կազմակերպութեան փոխնախագահ ընկ. Արա Գալստեանը համապարփակ ներկայացրել է «Արարատ» կամակերպութեան աշխատանքների մասին, յատկապէս՝ երկրի մարզական ոլորտում «Արարատ»-ի ունեցած ներդրման եւ աւանդի մանրամասնութիւնները: Այնուհետեւ, կողմերը քննարկել են կազմակերպութեան տարբեր մասերի վերանորոգման ծրագրերի անհրաժեշտութիւնը:
Հանդիպմանը ներկայ են եղել նաեւ՝ Մարզաւանի վարիչ մարմնի ներկայացուցիչներն, որոնք եւս քննարկել են կազակերպութեան հնարաւորութիւնների ընդլայնման քայլերն, այդ թւում՝ կանաչ տարածքների զարգացման եւ ջրի խնայողութեան ապահովման հարցերն ու նախատեսւող աշխատանքները:
Հանդիպումն ընթացել է դրական եւ կառուցողական մթնոլորտում:
Հանդիպման աւարտին կողմերը փոխանակել են յուշանւէրներ, որի ընթացքում Կազմակերպութեան փոխնախագահ ընկ Արա Գալստեանը շնորհակալութիւն է յայտնել պաշտօնեաների այցելութեան համար:
Հանդիպման աւարտին պետական պաշտօնեաները եւս շնորհակալութիւն են յայտնել հիւրընկալութեան համար, եւ պատրաստակամութիւն են յայտնել նպաստելու Կազմակերպութեան հնարաւորութիւնների լրացմանը: