յունւարի 12-ին Հ.Մ. «Արարատ» մարզաւան այցելեցին Չեմպիոնական մարզաձեւերի հովանաւորութեան հիմնադրամի պատասխանատուները:
Ս. Ծննդեան եւ Ամանորի տօների առթիւ կատարւած այցելութեանը հիմնադրամի պատասխանատուներին ընդունեցին Կենտրոնական վարչութեան նախագահ ընկ. Հենրիկ Խալոյեանը եւ փոխնախագահ ընկ. Արա Գալստեանը:
Հանդիպման ժամանակ հիմնադրամի անդամները շրջայց կատարեցին մարզաւանում եւ ծանօթացան իրականացւող աշխատանքներին:
Այնուհետեւ, մտերմիկ զրոյց ունեցան կազմակերպութեան ղեկավարութեան հետ, որի ընթացքում քննարկւեց կազմակերպութեան զարգացման, մասնաւորապէս՝ չեմպիոնական եւ օլիմպիական մարզաձեւերի զարգացման ծրագրերը:
Այնուհետեւ, Կազմակերպութեան նախագահ ընկ. Հենրիկ Խալոյեանը հիմնադրամի պատասխանատուներին նւիրեց յուշանւէր:
Հանդիպմանը ներկայ էին նաեւ մարզաւանի վարիչ ընկ. Արա Անտոնեանը, մարզական միութեան վետերան ընկեր Մայիս Մինասեանը, ինչպէս նաեւ Լեգենդար ծանրամարտիկ, օլիմպիական մեդալակիր Մոհամմադ Նասիրին: