Հրատարակութիւն

PDF

«Արարատ» Կազմակերպութեան կենտրոնական վարչութիւնն իր հերթական նիստը գումարեց «Արարատ» Կենտրոնատեղիում

Rate this item
(0 votes)

Յունւարի 17-ին, Հ.Մ. «Արարատ» Կազմակերպութեան կենտրոնական վարչութիւնն իր հերթական նիստը գումարեց «Արարատ» Կենտրոնատեղիում: Նիստի օրակարգի առաջին կէտն էր՝ «Արարատ» Կենտրոնատեղիի վարիչ մարմնի անդամների հետ հանդիպում:

Հանդիպմանը ներկայ էին Կենտրոնական վարչութեան բոլոր անդամները, Կենտրոնատեղիի վարիչ մարմնի ընկերներ Լուդւիկ Նազարեանը եւ Արմէն Զարգարեանը, ինչպէս նաեւ վարիչ Էդւին Յարութիւնեանը:

Նիստի մեկնարկին կազմակերպութեան կենտրոնական վարչութեան նախագահ ընկ. Հենրիկ Խալոյեանն ողջունեց վարիչ մարմնի ներկայութիւնը եւ բարձր գնահատեց բարեկարգման նպատակով իրականացրած վերջին շրջանի աշխատանքները:

Մասնաւորապէս, մտքերի փոխանակում կատարւեց կենտրոնատեղիի զարգացման ծրագրերի վերաբերեալ, այդ թւում՝ Կազմակերպութեան պատմութիւնը ներկայացնելու եւ վայրի կարեւորութիւնը վեր հանելու նոր հնարաւորութիւնների առնչութեամբ:

Կենտրոնական վարչութեան ընկերները նախքան նիստի մեկնարկը տեղում հետեւեցին ուրբաթ՝ յունւարի 20-ին, Հ.Մ. «Արարատ» Կ.-ի Արւեստից միութեան կազմակերպած Ս. Ծննդեան երգերի բացատրական համերգի նախապատրաստական փորձերին:

Այնուհետեւ, շրջայց կատարեցին «Արարատ» նոբահարի տարբեր բաժիններ, այդ թւում՝ «Կոմիտաս» սրահ, բեմի ընդերք, կուլիսներ, սրահներ՝ ծանօթանալով խնդիրներին եւ հարցերին: