Հրատարակութիւն

PDF
Երեքշաբթի, 20 Հունիս 2023 11:39
Rate this item
(0 votes)

Հ.Մ.Ա.Կ.-ի Արւեստից միութեան վարչութեան և Արարատ երգչախմբի ղեկավար տկն. Արփի Սիմրոջեանի հետ խորհրդակցական հանդիպման արդիւնքում առաջարկւեց իրագործել Տօնական երաժշտական երեկոյ Հայ Համալսարանականների  Ընդ. Միութեան հետ, որը նաև հաստատւեց Համալսարանական միութեան  վարչութեան կողմից։

2023 թւականի, ուրբաթ, յունւարի 20-ի երեկոյեան "Արարատ" Կենտրոնատեղիի "Կոմիտաս" սրահում կայացաւ Սուրբ Ծննդեան  երգերի բացատրական համերգ
Հ. Համալսարանականների Ը.Մ. "Տաւիղ" և Հ.Մ."Արարատ"Կ.-ի "Արարատ" երգչախմբերի համագործակցութեամբ։

Համերգին բացման խօսքով հանդէս եկաւ ընկեր՝ Էմիլ Սէթխանեանը, բարի գալուստ մաղթեց ներկաներին և համերգի ընթացքին երգերի սկզբում համապատասխան ամփոփ բացատրականներ ընթերցեց։

Ներկայ էին գերպ. Ծ. Վարդ. Մելոյեանը, հոգևոր հայրերը, ԻԻ խորհրդարանում հիւսիսային իրանահայութեան  պատգամաւոր՝ պրն. Արա Շահվերդեանը,
Թեհրանի Հայոց Թեմի, Պատգամաւորական ժողովի և Կրթական խորհրդի ներկայացուցիչները, Արւեստագէտները, վարչականները, հրաւիրեալներն ու սիրելի հանդիսատեսը։

Ամանորեան ոգով գեղեցիկ զարդարւած բեմը՝ հոգևոր տաճար դարձած իր գիրկն առաւ ամիսներ շարունակ դժւար պայմաններում փորձերին մասնակցած զոյգ երգչախմբերի անդամներին, իրենց կողքին պարային շարժումներ կատարող "Արարատ" պարախմբի փոքրիկներին, որոնք հրեշտակների և ձիւնանուշների դերում, է'լ աւելի աշխուժութիւն սփռեցին սրահում, միաժամամակ տեղացող ձիւնը, լոյսերի երանգներն ու մի պահ  ձմեռ պապի  ուրախ ներկայութիւնը միասնաբար  հանդիսատեսին պատգամեցին՝  խաղաղութիւն ու բարօրութիւն։

Քառաձայն երգչախմբի կատարումներն էին՝ հայ ու համաշխարհային յայտնի ներքոյիշեալ  երգահանների ստեղծագործութիւնները՝

Կոմիտասի, Խորէն Մէյխանճեանի, Ֆիլիպ Գորդոնի, Ջէյմս Փիերփոյնթի և Վիվալդիի մշակումներից՝

-Այսօր տօն է սուրբ Ծննդեան
-Ճաշու շարական ճրագալոյցի Ծննդեան
-Այսօր ձայնն հայրական
-Փրկչին Ծնունդը
-Եկէք Փառաբանենք
-Ծնունդ
-Մշտադալար եղևնի
-Զանգակներ
-Deck the halls
-Gloria
-Աւետիս Ծննդեան

Համերգի Աւարտին բեմ հրաւիրւեց խորհրդարանի պատգամաւոր՝ պրն. Արա Շահվերդեանը, նախ շնորհաւորեց երգչախմբերին, խմբավարին, պարախմբին, Համալսարանական միութեան վարչութեանն ու Արարատ Կազմակերպութեան Արւեստից միութեանը, գեղեցիկ երեկոյ մատուցելու համար, ողջունեց հանդիսատեսի խուռներամ մասնակցութիւնն ու կարևորեց նման միասնական ելոյթները և  ամփոփեց երեկոն՝  դիմելով  առ Աստւած, որ զօրավիգ լինի հայ ժողովրդին, Արցախին ու մեր համայնքին և 2023 թւականը լինի խաղաղութեան ու բարւոք  տարի։

Ծափողջոյնների ներքոյ շնորհակալական   ծաղկեկողովների յանձնումներով փակւեց վարագոյրը։
համաճարակի ու դժւար օրերի երկար դադարից յետոյ հանդիսատեսը դրական լիցքերով ու տօնական տրամադրութեամբ  թողեց դահլիճը։
իսկ երգչախմբի անդամներն ու պատասխանատուները նախասրահում, իրար շուրջ նստած  ջերմ մթնոլորտում ուրախ ժամ անցկացրին։