Հրատարակութիւն

PDF

Կենտրոնական վարչութիւնն իր հերթական նիստի ընթացքում հիւրընկալեց Կազմակերպութեան հանրութեան հետ կապերի պատասխանատու ընկ. Անահիտ Աբրահամեանին

Rate this item
(0 votes)

յունւարի 21-ին, Հ.Մ. «Արարատ» Կ.-ի Կենտրոնական վարչութիւնն իր հերթական նիստի ընթացքում հիւրընկալեց Կազմակերպութեան հանրութեան հետ կապերի պատասխանատու ընկ. Անահիտ Աբրահամեանին:

Նիստի մեկնարկին Կենտրոնական վարչութեան նախագահ ընկ. Հենրիկ Խալոյեանն ողջունեց ընկերոջ ներկայութիւնը եւ բարձր գնահատեց կազմակերպութեան աշխատանքների լուսաբանման ուղղութեամբ հանրութեան հետ կապերի աշխատանքը:

Այնուհետեւ, անդրադարձաւ ժողովրդի հետ սահուն կապերի ապահովման կարեւորութեանը, մասնաւորապէս՝ հաղորդակցութեան սահունացման, նոր միջոցների կիրառման անհրաժեշտութեան, տեղեկագրերի, գրքերի եւ այլ տեխնոլոգիաներով միութենականների եւ ժողովրդի հետ կապերի ամրապնդման անհրաժեշտութեանը:

Նիստի ընթացքին մտքերի փոխանակում կատարւեց տարբեր տպագրական աշխատանքների կատարման վերաբերեալ:

Նիստի ընթացքում կենտրոնական վարչութեան եւ Հանրութեան հետ կապերի պատասխանատուի միջեւ կատարւեց բովանդակային քննարկում: