Հրատարակութիւն

PDF
Չորեքշաբթի, 21 Հունիս 2023 12:31
Rate this item
(0 votes)

Ուրբաթ, 20 յունւարի 2023թ․-ին
Հ․Մ․Ա․Կ․-ի Մարզական միութեան նախաձեռնութեամբ՝ տեղի ունեցաւ 45-րդ Համադպրոցական խաղերի առաջին հանդիպումը։
Հանդիպմանը ներկայ էին ՀՄԱԿ-ի Մարզական միութեան վարչութեան անդմաներ ընկերներ Արբի Սարգսեանն ու Արթին Մինասեանը, 45-րդ շրջանի Համադպրոցական խաղերի ընդհանուր պատասխանատու ընկեր Անահիտ Նազարեանը, Մարզական միութեան վարիչ Նարէ Քեշիշեանը, Կրթական խորհրդի ու դպրոցների ծնողական խորհրդների ներկայացուցիչները։

Հանիդպման սկզբում Մարզական միութեան նախագահ՝ ընկեր Արբի Սարգսեանը ողջունելով ներկաներին փոխանցեց, որ կորոնա համաճարակի պատճառով երկու տարի չի կազմակերպւել մրցումները, դրանով հանդերձ, որ նշւած խաղերի կազմակերպումը պահանջում է բարձր նիւթական ծախսեր բայց կազմակերպութիւնը մնում է հաւատարիմ իր նպատակին՝  կրթել մատաղ սերնդին բարոյապէս եւ ֆիզիկապէս։
նաեւ նշեց, որ դադարից յետոյ խաղերը աւելի շուքով կազմակերպելը պահանջում է Կրթական խորհրդի, դպրոցների ծնողական խորհրդների եւ կազմակերպիչների կրկնակի ջանքերը ։
Հանդիպումը անցաւ ջերմ մթնոլորտում, եղան մտքերի փոխանակում խաղերի ընթացքի, մարզաձեւերի եւ մրցումների տեւողութեան կապակցութեամբ։