Հրատարակութիւն

PDF
Չորեքշաբթի, 21 Հունիս 2023 13:17
Rate this item
(0 votes)

Երէցների միութեան Փետրւարի ամսական հանդիպումը տեղի ունեցաւ ուրբաթ,փետր. 3֊ի, ժամը 11֊ին, "Վաչիկ Ղարաբէգեան" սրահում։

Ծրագրւել էր հանդիպում-զրոյց վաստակաւոր ճարտարապետ, աւագ ընկեր Վարուժան Առաքելեանի հետ, նիւթ ունենալով "Ընկերական զրոյց հայ ժողովրդի պատմական անցեալի ու ներկայ իրավիճակի որոշ երեւոյթնեերի մասին"։

Հանդիպմանը ներկայ էին խորհրդարանի պատգամաւոր ընկեր Արա Շահվերդեանը,
նախորդ շրջանների պատգամաւորներ, ընկերներ՝ Վարդան Վարդանեանը եւ Գէորգ  Վարդանը, ազգային֊քաղաքական գործիչ ընկ. Վիգէն Բաղումեանը, Երէցների միութեան նախորդ շրջանների նախագահներ, միջազգային մրցումներին մասնակցելու նպատակով Հայաստանից ժամանած դահուկորդներ, մեծ թւով միութենականներ ու հիւրեր։

Միութեան փոխնախագահ ընկեր Ալէն Բաղդասարեանի բացման ու ողջոյնի խօսքից  յետոյ, ընկ. Արմինէ Գրիգորեանը ներկայացրեց ընկեր Վարուժան Առաքելեանի համառօտ կենսագրականը։

Ընկեր Վարուժան Առաքելեանը նշելով պատմական մի շարք դրւագներ նախաքրիստոնէական շրջանից մինչեւ վերջին դարերը, թուրք տարրի յայտնւելը տարածաշրջանում, հայ եկեղեցու առաքելական դրւածքը եւ պատմական  իրադարձութիւններ, որոնք առնչւում են նաեւ մեր օրերին,  մէջբերեց ընդարձակ տեղեկութիւններ, որոնց իւրաքանչիւրը հանդիսանում են երկար քննարկումների նիւթ։

Աւարտին, նոյն առաջարկը ներկայացւեց լսարանի կողմից՝ ընկերոջն առաջարկելով դասախօսական շարանով փոխանցել այդ լայն ժամանակաշրջանի իր տեղեկութիւններն ու հետեւութիւնները։

Ընկեր Վարուժանի ելոյթի աւարտին, լսարանը համախմբւեց լուսանկարւելու,  նշւեցին Յունւար֊ Փետրւար ամիսների ծննդեան տարեդարձները, ապա ջերմ միջավայրում ներկաները հիւրասիրւեցին տարեդարձի կարկանդակով։
Օրւայ ծրագիրը աւարտւեց ժամը 13։30֊ին։

Ընկեր Վարուժան Առաքելեանը
Երէցների միութեան ամսական հանդիպումին