Հրատարակութիւն

PDF
Չորեքշաբթի, 21 Հունիս 2023 13:30
Rate this item
(0 votes)

Հ.Մ.Արարատ Կ.-ի Մարզական միութեան նախաձեռնութեամբ՝  հինգշաբթի, փետրւարի 9-ի երեկոյեան,  Արարատ մարզաւանի "Սասունցի Դաւիթ" սրահում մեկնարկեց Թեհրանի 45-րդ շրջանի Համադպրոցական խաղերը իր ամենամեայ իւրայատուկ  բացման արարողութեամբ,

13 դպրոցների և 4 մանկապարտէզների  շուրջ 400 աշակերտ-ուհիների մասնակցութեամբ։

մինչև հանդիսատեսի տեղակայումը  մեծ էկրանի վրայ ցրւում էր ազգային և ժողովդական երգեր։

Սրահը լեցուն էր հիւրերով ու ծնողներով, որոնք երկու տարի դադարից յետոյ եկել էին դիտելու՝ սիրւած ու սպասւած Համադպրոցական խաղերը։

Տէրունական աղօթքով ոտնկայս մեկնարկեց միջոցառումը ապա Սկաուտական միութեան դրօշակագարդի և թմբկահարների միջոցով ներս բերւեցին Իրանի և Արարատ կազմակերպութեան դրօշներն, որոնք հիմներգերով ծածանւեցին սրահում։

համապարփակ  խօսուն տեսաերիզով սփռւեց  նախկին շրջանների համադպրոցական խաղերից  յիշարժան պատկերներ, որից յետոյ այբենական կարգով մուտք գործեցին դպրոցների աշակերտները իրենց պատասխանատուներով, արժանանալով հանդիսատեսի ոգևորիչ ծափողջոյններին ու միաժամանակ,
սրահում բացւեց աշակերտութեանը ուղւած՝
"Դէպի Արարատ դէպի հաղթանակ"  պաստառը։

Օրւայ հաղորդավարներ՝
ընկերներ՝ Նոյ Նազարեանի և Վանէ Տ.Ղազարեանի միջոցով հնչում էր օրւան պատշաճ լոզունգներ, որի շարանում նշւեցին Էլպիս Ֆէրահեան մանկապարտէզ-նախակրթարանի 80 և Սասուն ազգ.մանկապարտէզի 40-ամեակները, նոյն առիթով  սրահում փակցւած էր համապատասխան պաստառներ։

Աշակերտի երդումը կատարեց Վաթրփոլօ մարզաճիւղի երկրի մակարդակում ախոյեան՝ Ադոնիս Արթունեանը ում ամփոփ կենսագրականը ընթերցւեց։

Ապա իրաւարարի երդումը
կատարեց՝
Արարատի մինի բասկետբոլի մարզիչ և թիը 1 խմբի մարզիկ Վարագա Սիմոնեանը։

Ամբիոնի մօտ հրաւիրւեց Կենտրոնական վարչութեան փոխնախագահ ընկեր Արա Գալստեանը և իր ողջոյնի խօսքը փոխանցեց միջոցառմանը մասնակից բոլոր մարզիկ-աշակերտներին ու ծնողներին։

Ամբիոնի մօտ հրաւիրւեց ԻԻ խորհրդարանում թեհրանի և հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր պրն. Արա Շահվերդեանը, ով իր բերկրանքն յայտնեց նման ծաւալով աշխատանքի իրականացման համար և յաջողութիւն մաղթելով մրցումներում մասնակից աշակերտութեանը։

հայրական օրհնանքով Թեհրանի թեմի առաջնորդ սրբազան Սեպուհ արք. Սարգսեանը օրհնեց  աշակերտներին, ծնողներին և Արարատ կազմակերպութեանը յիշելով Արցախի ներկայիս պաշարման հետևանքով ստեղծւած  դառն իրավիճակն ու խնդրեց զօրավիգ կանգնել մեր հայրենիքին ու Արցախ աշխարհի ժողովրդներին։

Մարզիկների  ելքից յետոյ
հնչեցին Լիանա Ղազարեանի՝ "Իմ հայրենիք" և Գրէյսի Վարդանեանցի՝ "Այայի երկիր Արցախ" մեներգերը
ու  քիչ դադարից յետոյ սրահը արդեն պատրաստ էր դիտելու Շանթ և Մարիամ հաստատութիւն Ֆուտսալի և Նայիր ու Գիւլբէնգեան դպրոցների բասկետբոլի մրցումների։

մրցումների աւարտին ընտանիքները  մեծ ոգևորութեամբ հրաժեշտ տւեցին,
յառաջիկայ մի քանի շաբաթներում  մրցումների առիթով միմեանց հանդիպելու յոյսով։