Հրատարակութիւն

PDF

կենտրոնական վարչութեան հրաւէրով տեղի ունեցաւ Կազմակերպութեան նախկին նախագահների եւ միութիւնների նախագահների ու ներկայացուցիչների խորհրդակցական հանդիպում

Rate this item
(0 votes)

փետրւարի 28-ին Հ.Մ. «Արարատ» Կազմակերպութեան կենտրոնական վարչութեան հրաւէրով տեղի ունեցաւ Կազմակերպութեան նախկին նախագահների եւ միութիւնների նախագահների ու ներկայացուցիչների խորհրդակցական հանդիպում՝ կազմակերպութեան նիւթական նոր աղբիւների ընդլայնման թեմայով:

Նիստի սկզբին կազմակերպութեան Կենտրոնական վարչութեան նախագահ՝ ընկ. Հենրիկ Խալոյեանն ողջունեց ներկաներին եւ շնորհակալութիւն յայտնեց հրաւէրն ընդառաջելու վերաբերեալ, այնուհետեւ անդրադարձաւ կազմակերպութեան համար մնայուն եւ արդիւնաւէտ նիւթական նոր ռեսուրսների ապահովման կարեւորութեանը:

Կազմակերպութեան Կենտրոնական վարչութեան նախագահը ֆինանսական միջոցների զարգացման ծրագրերին անդրադառնալով, շեշտեց նոր քայլերի գնալու եւ այդ ուղղութեամբ համընդհանուր կամքի դրսեւորման անհրաժեշտութեանը:

Հանդիպման ընթացքին ներկաները բազմակողմանի քննարկում ծաւալեցին ֆինանսական աղբիւների ընդլայնման ծրագրերի իրականացման կարեւորութեան շուրջ: