Հրատարակութիւն

PDF

Իշխան Զաքարեանը Կենտրոնական վարչութեան նախագահ Հենրիկ Խալոյեանի ուղեկցութեամբ այցելել են ԹՀԹ Թեմակալ առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանին

Rate this item
(0 votes)

Ապրիլի՝ 30-ին Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտէի պատւիրակութիւնն, որոնք այս օրերին գտնւում են Թեհրանում՝ կոմիտէի Իրանի ներկայացուցիչ եւ Հ.Մ.Ա.Կ.-ի Կենտրոնական վարչութեան նախագահ Հենրիկ Խալոյեանի ուղեկցութեամբ այցելել են ԹՀԹ Թեմակալ առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանին:

Հանդիպման ընթացքին սրբազան հայրը բարձր է գնահատել համահայկական նշանակութեան խաղերի անցկացման գաղափարը եւ կարեւորել է Հայաստան-Արցախ-Սփիւռք կապն ամրապնդելու մարզական մտայղացումը եւ այն խթանելուն միտւած քայլերի կատարման անհրաժեշտութիւնը:

Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտէի պատւիրակութեան անդամները շնորհակալութիւն են յայտնել սրբազան հօրը եւ կարեւորել են թեմի բարձր մակարդակի մասնակցութիւնը:

Պատւիրակութեան կազմում եղել են՝ կոմիտէի ղեկավար Իշխան Զաքարեանը, Իրանի ներկայացուցիչ Հենրիկ Խալոյեանը, գործկոմի անդամ Վրէժ Շարոյեանը ինչպէս նաեւ  կոմիտէի լրատւական ծառայութեան ղեկավար Աննա Վարդանեանը: