Հրատարակութիւն

PDF
Շաբաթ, 12 Օգոստոս 2023 11:35
Rate this item
(0 votes)

2023 թ.-ի գոստոսի 11-ի առաւօտեան Երէցների միութեան Հանրային հասարակական բաժանմունքի նախաձեռնութեամբ՝ տեղի ունեցաւ Օգոստոս ամսւայ ընդհանուր հանդիպումը  նւիրւած՝ Նաւասարդի տօնին։
Սկզբում Երէցների միութեան վարչութեան փոխ նախագահ՝ ընկեր Անի Աւագեանը ողջունեց ներկաներին նշելով Երէցների միութեան և երեք բաժամունքների նորընտիր վարչութիւնների անձնակազմի անունները, մաղթելով իրենց ոյժ ու կորով և նորանոր յաջողութիւներ։
Ապա Հանրային հասարակական բաժանմունքի վարչութեան միջոցով ընթերցւեց համառօտ տեղեկանք Նաւասարդ տօնի մասին, ցրւեց ասմունք ժամանակի անդամ՝ ընկեր Ռազմիկ Արզոյեանի կատարումով  Դանիէլ Վարուժանից։
նշւեց Օգոստոս ամսւայ տարեդարձները և վերջում ներկաները հիւրընկալւեցին աւանդական հարիսայով պատրաստւած ընկերների ձեռքով։
Աւարտին ընկերները այցելեցին Արխիւային գրասենեակ, որտեղ պատասխանատու ընկեր Արա Ծատուրեանը հետաքրքիր բացատրութիւններ փոխանցեց ներկաներին։