Հրատարակութիւն

PDF
Շաբաթ, 09 Սեպտեմբեր 2023 16:23
Rate this item
(0 votes)

Երեքշաբթի, օգոստոսի 29-ին, Արենուշների և Արիների հատւածների թիւ 1 խմբերը 《Արարատ》 մարզաւանից մեկնեցին դէպի 《Արաք》։ Այս խմբերը, որոնց նշանը կարմրամորթ է միասնական բանակում ունեցան։
Բանակումի նպատակն էր դաստիարակչական ու հաճոյական աշխատանքներ տանել նաև ծանօթացնել նոր սերնդին, սկաուտական կեանքի հետ։
Երեքշաբթի օգոստոսի 29-ին սկսւեց բանակումը։
Բանակումի ընթացքում սկաուտները ունեցան տարբեր դասարաններ ու խաղեր։ Սկաուտները սովորեցին իրենց ընկերոջը օգնել, ինչպէս ասւում է 《Հայ սկաուտը միշտ օգնում է ուրիշներին》և նաև նրանք բանակումի ընթացքին գործադրեցին հայ սկաուտի նշանաբան՝ 《Բարձրացիր Բարձրացուր"-ին համապատասխան աշխատանքներ։
Վերջին գիշերը տեղի ունեցաւ ճոխ խարոյկահանդէս։
Բոլորը իրար շուրջ երգեցին, պարեցին, կանչեր ասեցին և վայելեցին ուրախ ժամանցք։
Ուրբաթ սեպտեմբերի 1-ին աւարտւեց բանակումը թողնելով հաճելի յուշերը։