Հրատարակութիւն

PDF

Համահայկան խաղերին մասնակից Ուրմիայի խումբը ներկայ գտնւեց Արխիւային գրասենեակ

Rate this item
(0 votes)

1946 թւականի սեպտեմբերի 13-ին (այսօր սեպտեմբերի 13–է ) տեղի է ունեցել Հայ Երիտադարդական Մշակութային Միութեան՝
Հ.Ե.Մ.Մ.-ի 47-րդ նիստը, որտեղ վաւերացւել է միութեան ԱՌԱՋԻՆ կանոնագիրը։
Այս հազւադէպ և թանկարժէք կանոնագիր-փոքր գրքոյկը 77 տարի յետոյ գտնւել է Արարատի Ուրմիա մասնաճիւղի գրադարանում, ընկեր Ցողիկ Մուրադեանի ջանքերի և փնտրտուքների արդիւնքում ում շնորհակալ ենք։
Երեկ, սեպտ.12-ին Համահայկան խաղերին մասնակից Ուրմիայի խումբը ներկայ գտնւեց Արխիւային գրասենեակ և վերյոյիշեալ կանոնագրի օրիգինալ օրինակը յանձնեց արխիւայինին, որի համար
Մեր խորին շնորհակալութիւնն ենք յայտնում Արարատի Ուրմիայի մասնաճիւղի յարգելի վարչութեանը։