Հրատարակութիւն

PDF

Հ.Մ. "Արարատ" Կազմակերպութեան այցը հիմնադիր անդամ ընկեր Յասմիկ Յարութիւնեանին

Rate this item
(0 votes)

20-րդ դարի կէսին պայմանների հրամայականից ելնելով դժւարութիւններն անտեսելով ապրեցին ու արարեցին և մեզ թողեցին թանկագին ժառանգ՝ «Արարատ» Կազմակերպութիւնը։

121 հիմնադիրներ էին, որոնցից է բոլորիս սիրելի և յարգելի ընկեր՝ Յասմիկ Յարութիւնեան Թումանեանը։

Երկուշաբթի, դեկտեմբերի 25-ին, Կենտրոնական վարչութեան նախագահ՝ ընկեր Սոֆի Ջաղարբէգեանը, կազմի ընկերներ Ժանետ Թարվերդեանն ու Անի Խուրշիդեանը և երէց ընկեր Էլպիս Արզումանեանը այցելեցին սիրելի ընկերներ Յասմիկ Յարութիւնեանին և դստերը՝ երկար տարիներ ընկեր ու վարչական՝ Անուշ Թումանեանին, նշելու ընկեր Յասմիկի ծննդեան 100-ամեակն ու միաժամանակ շնորհաւորելու Ամանորն ու սուրբ ծննդեան տօները։
ՀՄԱԿ-ի հիմնադիրներն, օրւայ վարչականներն ու նրանց շարունակողներն օժտւած էին այն տեսլականով, որ համաշխարհային երկրորդ պատերազմից յետոյ անկայուն համայնքի պատանի- երիտասարդներին ի մի բերելով միութեան յարկի տակ՝ աշխարհին յիշեցնեն, որ հայը՝ ապրելու և գոյատևելու կանթեղը կրող ժողովուրդ է։
Այսօր 80-ամեակն թևակոխող Արարատը երբ կը նշի իր Հիմնադրման և գործունէութեան 80-րդ տարին նոյնն է կրկնելու, որ քայլելու և ծառայելու է յանուն ազգի բարօրութեան ու մատաղ սերնդի դաստիարակութեան ճամբին։

Ընկեր Յասմիկը յիշողութեան մի ամբողջ գանձ է, ում հետ խօսելով միայն հիանում ես։
Նա ընդգծեց, որ
- "Արարատում երբէք չենք ընկճւել, բարդութիւններին յաղթահարել և հպարտ մեր հայեացքն առ լուսաւոր ապագան քայլել ենք" ու նոյնն էլ մաղթեց ներկայ ընկերներին։
Ուրախութեամբ նշւեց ընկերոջ 100-ամեակը ապա Կենտրոնական վարչութեան նախագահը, որպէս յիշատակ յանձնեց Արարատ Կազմակերպութեան գերբի տեսքով հրատարակւած ու շրջանակւած նամակադրոշմը։

Ջերմ մթնոլորտում անցաւ հաճելի այցելութիւնը։
Արարատի մեծ ընտանիքը մաղթում է ընկերոջը քաջառողջութիւն և որ միշտ ժպիտն անպակաս լինի դէմքից։