Հրատարակութիւն

PDF

Կենտրոնական վարչութիւնը հիւրընկալեց ԻԻ Խորհրդարանում Թեհրանի և Հիւսիսային Իրանում իրանահայութեան պատգամաւոր՝ պրն. Արա Շահվերդեանին

Rate this item
(0 votes)

Շաբաթ, 2023 թ.-ի դեկտեմբերի 2-ին,
Հ.Մ. «Արարատ» Կ.-ի Կենտրոնական վարչութիւնը հիւրընկալեց ԻԻ Խորհրդարանում Թեհրանի և Հիւսիսային Իրանում իրանահայութեան պատգամաւոր՝ պրն. Արա Շահվերդեանին։
Հանդիպման սկզբին Կենտրոնական վարչութեան նախագահ՝ ընկեր Սոֆի Ջաղարբէգեանն ողջունեց պատգամաւորին ապա բացատրեց Կազմակերպութեան վերջին ամիսների տարած աշխատանքներն ու ապագայի ծրագրերն, անշուշտ անդրադառնալով ներկայ պայմաններին ու դժւարութիւններին։
Պրն, Արա Շահվերդեանն իր հերթին բարձր գնահատեց Արարատի դերն ու նւիրւած աշխատանքն ապա հանգամանօրէն անդրադարձաւ իր և պատկան գրասենեակի միջոցով համայնքային մասշտաբում տարւող աշխատանքների և առկայ դժւարութիւնների մասին։
Եղան երկուստեք մտքերի փոխանակումներ և առաջադրանքներ։
Աւարտին Կենտրոնական վարչութեան նախագահը շնորհակալութիւն յայտնեց պատգամաւորին, որ միշտ Արարատի կողքին է կանգնած,
նա երախտագիտութեան խօսքեր յայտնեց ի մասնաւորի Հայաստանի 8-րդ համահայկական խաղերի բիւդջէյի հայթայթման հարցում թափւած ջանքերի, որի շնորհիւ էլ, աւելի մեծաթիւ խմբեր առիթն ունեցան մասնակցելու մրցոյթներին։