Հրատարակութիւն

PDF
Կիրակի, 14 Հունվար 2024 09:38
Rate this item
(0 votes)

Դեկտեմբեր 10-ին, տեղի ունեցաւ Սկաուտական միութեան Աստիճանաւորական դասընթացների շարանի 3-րդ դասարանները:
Սկաուտները սկզբում ունեցան դասարան «jungle book»-ի թեմայով , որի դասատուն էր՝ դկտ. Շանթ Բաղրամեանը: Դասարանի ընթացքում խօսւեց Կրտսեր հատւածի կարեւորութեան մասին, նկատի առնելով jungle book գրքի նիւթին:
Դասարանից յետոյ խմբերի պատասխանատու և աստիճանաորները հանդիպում ունեցան Սկաուտական միութեան Գերագոյն կազմի հետ, որի ընթացքում եղան մտքերի փոխանակումներ, սկաուտները իրենց մտահոգութիւններն ու հարցերը ուղեցին և ստացան համապատասխան պատասխաններ, նաև բացատրւեց Կրտսեր հատւածի աստիճանաւորական կազմի նոր նախագծի վերաբերեալ: