Հրատարակութիւն

PDF
Կիրակի, 14 Հունվար 2024 09:48
Rate this item
(0 votes)

Շաբաթ դեկտեմբերի 2-ի 2023թ․-ի երեկոյեան ԻԻԽ Թեհրանի և Հիւսիսային Իրանում Իրանահայութեան պատգամաւոր պրն․Արա Շահվերդեանը այցելեց Արարատ մարզաւանում Մարզական միութեան Բասկետբելի Օմիդ, Երէց և ֆուտբոլի Երէց ու վետերան խմբերին ։
Սկզբում Մարզական միութեան նախագահ՝ ընկեր Արբի Սարգսեանը շնորհալկալութիւն յայտնեց պատգամաւորի ներկայութեան համար և, որ նա միշտ հետամուտ է մարզանքի յառաջադիմութեան ասպարէզում ապա ամփոփ բացատրեց բասկետբոլի երիտասարդ խմբի կազմութեան մասին և, որ շուտով մասնակցելու են երկրի 23-ից վար տարիք ունեցող լիգայում։
Պրն․Արան յաջողութիւն մաղթեց խմբին և յայտնեց իր սահմաններում կաջակցի հնարաւորինը կարիք լինելու դէպքում այնուհետև այցելեց բասկետբոլի և ֆուտբոլի խմբերին և մտերմիկ մթնոլորտում վետերան ընկերների միջոցով կազմակերպւած համեստ հիւրընկալութեան ընթացքին նշեց նրանց կարևոր և դրական դերը ներկայ սերունդների և երկրպագուների ու մարզասէրների կեանքում, Արարատի անունը բարձր պահելու հանգամանքում։
Այս խմբերը ևս շնորհակուլութիւն յայտնեցին պրն․Արային մարզական կեանքում իր հետամուտ լինելու համար այնուհետև պատգամաւորը ամփոփ բացատրութիւններ տւեց իր աշխատանքների ի մասնաւորի վերջին ամիսներում Հայաստանի 8-րդ Համահայկական խաղերին իր կողմից տարած աշխտանքների մասին և գնահատեց առհասարակ վետերան ընկերների Արարատի յարկի տակ օժանդակելու հանգամանքը