Չորեքշաբթի, 24 յունւարի 2024 թ․-ի առաւօտեան ՀՄԱԿ․-ի Կենտրոնական վարչութեան հրաւէրով «Արարատ» մարզաւանում հիւրընկալւեց Թեհրանի 3-րդ մասի Քաղաքապետ պրն. Ջաւանին և նոյն քաղաքապետարանի այլ պաշտօնակատարներ, որոնց դիմաւորեց Կենտրոնական վարչութեան նախագահ՝ ընկ․Սոֆի Ջաղարբէգեանը և Կենտրոնական վարչութեան անդամներ՝ Արմանդ Դրորը և Ժորժ Աղայեանը և ընկեր Դարւին Աւագեանը։
Հանդիպման ընթացքին քննարկւեց և Կենտրոնական վարչութեան կողմից փոխանցւեց երախտիքի խօսքեր Արարատ մարզաւանում կատարւած մի շարք վերանորոգմների և շինարարութիւնների կապակցութեամբ։
Եղան երկուստեք խորհրդակցութիւններ և առաջադրանքներ
ի մասնաւորի շեշտադրւեց կառուցւած ջրամբարի և վերանորոգւած հանդերձարանների պարագան։
Այցի արդիւնքում՝ պրն Ջաւանին ցուցաբերել է դրական ու բարիացակամ մօտեցում մարզաւանի տարածքի պահպանման ու մի շարք նորոգութիւններ կատարելու ուղղութեամբ քաղաքապետարանի հնարաւորութիւններից օգտւելու առումով։
Հիւրընկալութեան աւարտին յարգարժան հիւրին յանձնւել է յուշանւէր։