Հրատարակութիւն

PDF
Չորեքշաբթի, 21 Փետրվար 2024 13:52
Rate this item
(0 votes)

Կիրակի, 2024 թւականի յունւարի 21-ին «Արարատ» Կենտրոնատեղիի «Կոմիտաս» սրահում բեմադրւեց Յովհաննէս Թումանեանի՝ «Պոչատ Աղւէս» մանկական թատերական ներկայացումը Հայաստանից ժամանած «Աբովեանի դրամատիկական թատրոնի» խմբի միջոցով, թատրոնի գեղաւեստական ղեկավար եւ ռեժիսոր Արմէն Սարգսեանի բեմադրութեամբ։

Չնայած այն իրողութեան որ խումբը բեմադրութիւնից ժամեր առաջ էր ժամանել Թեհրան, սակայն բոլոր բեմայարդարման եւ կազմակերպչական աշխատանքները սահուն ընթացաւ եւ արդիւնքում ամէն ինչ շատ լաւ դրսևորւեց։ Երեխաները գոհունակութեամբ դիտեցին ներկայացումը եւ ոմանք նաեւ չվարանեցին բեմի մի քանի աստիճանը բարձրանալ եւ հետաքրքրութեամբ դիտել այն։

Հարկ է նշել որ թատերախումբը հիւրաբար գտնւում էր Իրանում Ֆաջրի փառատօնին մասնակցելու համար։