Հրատարակութիւն

PDF

Արխիւային գրասենեակում հիւրընկալւեց Հ.Մ.Ա.Կ.-ի երէց վետերան ժամանակի Երէցների միութեան վարչութեան նախագահ՝ ընկեր Վագրիկ Մանուկեանն իր դստեր՝ ընկեր Անի Մանուկեանի ընկերակցութեամբ

Rate this item
(0 votes)

2024 թ.-ի յունւարի 25-ին ՀՄԱԿ-ի Արխիւային գրասենեակում  հիւրընկալւեց Հ.Մ.Ա.Կ.-ի երէց  վետերան ժամանակի  Երէցների միութեան վարչութեան նախագահ՝ ընկեր Վագրիկ Մանուկեանն  իր դստեր՝ ընկեր Անի Մանուկեանի  ընկերակցութեամբ։

Ընկեր Վագրիկը այժմ բնակւում է Երևանում և կարճ այցելութեան համար ժամանել է Թեհրան, նա տարիներ յետոյ առաջին անգամը լինելով ՝ այցելում էր Արխիւային գրասենեակ։
Այցելութեան ընթացքում, ընկերը մեծ հետաքրքրութեամբ և մանրամասնօրէն դիտեց բոլոր յիշատակներն ու պահւած գոյքերը :
Արարատի 80-ամեակի սեմին
50-ամեակի յանձնախմբի նախագահ ընկեր Վագրիկը նաև հետաքրքրւեց   50-ամեակի մեծ և բովանդակալից արխիւներով,  որոնք ամենայն խնամքով  պահւում են Արխիւային գրասենեակում:
Ընկերոջը ցանկանում ենք  քաջառողջութիւն ու  յաջողութիւն և շնորհակալութիւն յայտնում այցի համար։